
Մեր նպատակն է ապահովել անվտանգ միջավայր ազատ, թափանցիկ և արդար ընտրությունների համար,- գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «Թվիթեր» սոցիալական ցանցում։
Կառավարության ղեկավարի խոսքով, ԵՄ և ՆԱՏՕ ճանապարհին Վրաստանի ժողովրդավարական գործընթացների նկատմամբ էական է Եվրախորհրդարանի ներգրավվածությունը և նրա ամուր աջակցությունը։
«Վրաստանը բարձր է գնահատում Եվրախորհրդարանի հետաքրքրությունն ու աջակցությունը ընտրական գործընթացի երկրորդ փուլում։ Մեր նպատակն է ապահովել անվտանգ միջավայր ազատ, թափանցիկ և արդար ընտրությունների համար։ Եվրամիության և ՆԱՏՕ-ի ճանապարհին Վրաստանի ժողովրդավարական գործընթացներին Եվրախորհրդարանի ներգրավվածությունը և նրա ուժեղ աջակցությունը վճռորոշ նշանակություն ունեն»,- «Twitter»-ում գրել է Իրակլի Ղարիբաշվիլին։ 1tv.ge