Ղարաբաղա-ադրբեջանական 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանային երկրներից որոշները հանդես են գալիս խաղաղության կոչերով, որոշ երկրներ էլ կոնկրետ քայլեր են ձեռնարկում։ Վրաստանը հակված է երկրորդ տարբերակին։ Նա արդեն հարթակ է առաջարկել երկու եղբայրական երկրներին՝ Հայաստանին և Ադրբեջանին։
Վրաստանը նախկինում հաջողությամբ միջնորդել է 15 հայ ռազմագերիների վերադարձին, ինչպես նաև ականապատ դաշտերի քարտեզները Ադրբեջանին փոխանցելու հարցում։
Վրաստանի Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դեռևս սույն թվականի սեպտեմբերին էր հայտնել, որ Վրաստանի կողմից առաջարկվող հարթակը տարածաշրջանի խաղաղությունն մշտական կդարձնի։
Իսկ թե կընդունվի՞ Թբիլիսիի պաշտոնական առաջարկը և ի՞նչ կտա այն Վրաստանին, Ադրբեջանին և Հայաստանին, զրուցել ենք հայ և վրացի փորձագետների հետ։
Փորձագետները նշում են, որ դա լավ գաղափար է խաղաղության համար, սակայն նրանք կասկածում են պորտալի ստեղծմանը, քանի որ Ռուսաստանը կարող է խանդի դրսևորումներ ցուցաբերել։
Նյութի հեղինակ՝ Անահիտ Զալալյան
Մանրամասները՝ աուդիո նյութում.