
Մագնիսական պլազմայի ամպը Արեգակից շարժվում է Երկիր: Այն կառաջացնի մի քանի տարվա ընթացքում ամենամեծ մագնիսական փոթորիկները։ Այս մասին նախազգուշացրել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ֆիզիկայի ինստիտուտի Արեգակի ռենտգենյան աստղագիտության լաբորատորիան։
Երկրի մագնիսական դաշտի առաջին շփումը պլազմայի հետ տեղի կունենա հոկտեմբերի 30-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 10-ին: Ամպը մոլորակը կծածկի շուրջ երկու օրով։
Գիտնականները պարզաբանել են, որ անցած օրվա ընթացքում Արեգակի վրա 14 բռնկումներ են առաջացել, այդ թվում՝ X դասի առավելագույն բռնկումը: Արեգակնային ակտիվության այդ բռնկումը, հնարավոր է, վերջին տարիներին ամենախոշորն է: