
Եվրոպայում գազի գինը հոկտեմբերի 29-ին Լոնդոնի ICE սակարանում կայացած սակարկությունների ընթացքում շարունակել Է Էժանանալ, եւ դրա արժեքը հազար խորանարդ մետրի դիմաց 850 դոլարից իջել Է ցած սեպտեմբերի վերջից ի վեր առաջին անգամ: Այդ մասին են վկայում առեւտրական հարթակի տվյալները: Նիդեռլանդների TTF հաբում դեկտեմբերի ապառնագրի արժեքը նազել Է հազար խորանարդ մետրի դիմաց մինչեւ 844,9 դոլար: Օրվա ընթացքում գնի ընդհանուր անկումը կազմում Է ավելի քան 9 տոկոս:
Ավելի վաղ «Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը հայտարարել Է, որ «Գազպրոմը» պատրաստ Է շարունակելու գազի մղումը Եվրոպայի գազի ստորգետնյա պահեստարաններ այն բանից հետո, երբ ավարտի Ռուսաստանում ստորգետնյա պահեստարանների լցումը: Նրա խոսքով՝ Ռուսաստանի պահեստանների լցումը պլանավորվում Է լիովին ավարտել նոյեմբերի 8-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: 1in.am