Georgia Online-ի փոխանցմամբ՝ Աջարիայի կառավարության նախագահ Զուրաբ Պատարաձեն ու Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը քննարկել են ուղիղ չվերթների սկսման անհրաժեշտությունը:
Հանդիպման ժամանակ ընդգծվել է, որ ուղիղ ավիահաղորդակցությունը կնպաստի զբոսաշրջության մեծ զարգացմանը: Ճանաչողական բնույթի հանդիպման ժամանակ քննարկվել են առևտրա-տնտեսական հիմնական ուղղությունները, կողմերի միջև զբոսաշրջության ու մշակույթի զարգացման հարցերը, համատեղ մշակութային միջոցառումների անցկացման հարցը:
www.1in.am