
Բրիտանացի երգիչ եւ հեղինակ Էդ Շիրանը Equals անվանումով նոր սոլո ալբոմ է թողարկել։ Այս մասին երաժիշտը հայտնել է իր Instagram-ում։
Արտիստի համար ձայնասկավառակը թվով չորրորդն է։ «Սա իմ ամենասիրելի ալբոմն է, որը ես ստեղծել եմ, ես այնքան հպարտ եմ», – ասել է Շիրանը: Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աշխատել ալբոմի վրա, ինչպես նաեւ իր երկրպագուներին։ «Հուսով եմ, որ այն Ձեզ դուր կգա այնքան, որքան ինձ», – հավելել է երգիչը:
Հոկտեմբերի 24-ին Էդ Շիրանը հայտնել էր, որ վարակվել է կորոնավիրուսով։ Չնայած դրան, նա խոստացել էր իրականացնել պլանավորված հարցազրույցները եւ համերգներ տալ հենց տնից: news.am