Վրաստանի նախագահը բացել է նախընտրական արշավը

Վրաստանի նախագահը բացել է նախընտրական արշավը

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ներկայացրել է «Քո ձայնը մեր ապագան է» նախընտրական քարոզարշավը, որն ուղղված կլինի հոկտեմբերի 8-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը քաղաքացիների մասնակցության ներգրավմանը:

«Դուք պետք է այցելեք քաղաքներ, գյուղեր և մարդկանց համոզեք, որ նրանք պետք է կատարեն իրենց ընտրությունը: Դուք պետք է նրանց կոչ անեք ուշադիր լսելու քաղաքական գործիչներին, նրանց խոստումները և այն, թե որքանով են այդ խոստումները իրական և հնարավոր կատարման համար»,- հայտարարել է նախագահը`դիմելով երիտասարդությանը Բազալետի լճի թրեյնինգ-կենտրոնում:

«Քո ձայնը մեր ապագան է» նախագիծը ստեղծվել է նախագահի նախաձեռնությամբ և նրա պահուստային հիմնադրամի աջակցությամբ: Արշավի շրջանակներում ամառային դպրոցներում կանցկացվեն դասախոսություններ և թրեյնինգներ հաղորդակցության, առաջնորդության և ընտրությունների անցկացման հարցերով:



Opinion, pooling and voting