Այսօր ընտրատեղամասերից մեկում ընտրողներից մեկը փորձել է երկու անգամ ընտրել։ Էդուարդ Մստոյանը մինչև ընտրությունների երկրորդ փուլը փոխել է ազգանունը՝ ստանալով կնոջ ազգանունը՝ Ջիքուրի, սակայն վավեր է նաև նրա մինչ այդ եղած վկայականը։
Ազգանվան փոփոխությունը կատարվել է կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրական ցուցակը հանձնելուց հետո։
Մեկ ընտրողի անձը հաստատող երկու վավեր փաստաթղթերի փաստը սոցիալական ցանցերում մեծ աղմուկ է բարձրացրել։
ԿԸՀ-ից պարզաբանել են, որ Էդուարդ Մստոյանը ընտրողների միասնական տվյալների բազայում գրանցված է միայն մեկ տվյալով, որպես Էդուարդ Ջիքուրի։
Արդարադատության նախարարությունն անդրադարձել է խնդրին՝ նշելով, որ հոկտեմբերի 22-ին, երբ անձը հաստատող նոր վկայական է ստացել, մինչ այդ եղածը չեղյալ է համարվել:aliq.ge