Ադրբեջանում սկսել են ինտենսիվորեն սովորել հայոց լեզուն | Պատճառը

Ադրբեջանում սկսել են ինտենսիվորեն սովորել հայոց լեզուն | Պատճառը

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում ավելի ու ավելի շատ մարդիկ են ցանկություն հայտնում սովորել հայոց լեզուն։ Այս մասին Sputnik Ադրբեջանին ասել է Ադրբեջանի Լեզուների համալսարանի կովկասագիտության ամբիոնի դասախոս Հուսեյն Ասկերովը։

Ուսուցիչը խոստովանել է, որ ժամանակ չունի բոլորին դասընթացներին ընդունելու, – բոլորին դասավանդելու ո՛չ ուժ կա, ո՛չ ժամանակ։ Երբեմն դասերը պետք է անցկացվեն ուշ երեկոյան՝ բուհում հիմնական աշխատանքից հետո։ Նման պարապմունքները, նրա խոսքով, սովորաբար անցկացվում են հեռավար կարգով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի պետական ​​տնտեսագիտական ​​համալսարանը հայտարարել էր համալսարանում հայոց լեզվի դասընթացների բացման մասին։ Պարզվել է, որ դրանք վարում է անձամբ Ասկերովը՝ բանասեր, բազմաթիվ դասագրքերի հեղինակ։

Դասընթացների նպատակը՝ օգնել ադրբեջանցի հետազոտողներին խորությամբ ուսումնասիրել հայկական մամուլը, տեղյակ լինել Հայաստանի ներկայիս տնտեսական իրավիճակին։

«Ես ժամանակ չունեմ հայոց լեզվի ուսուցման բոլոր դիմորդներին ընդգրկելու իմ գրաֆիկում, բայց միևնույն ժամանակ, մեզ իսկապես անհրաժեշտ են այդպիսի մասնագետներ»,- ասում է ուսուցիչը։

Ասկերովը պարապմունքներ է անցկացնում շաբաթական երեք անգամ։ Սովորաբար հայոց լեզվի դասընթացի ուսանողները պետական ​​անվտանգության ծառայության, արտաքին գործերի նախարարության աշխատակիցներ են, սահմանապահներ, լրագրողներ և այլ մասնագիտությունների ներկայացուցիչներ։

Դասերն անվճար են միայն ուսանողների համար։ Մնացած ցանկացողների համար ամսական պարապմունքների արժեքը տատանվում է 60-120 մանաթի սահմաններում։

«Ապագայում նախատեսում ենք համալսարանում հայոց լեզվի ավելի խորացված դասընթացներ բացել, հիմա հիմնականում դասավանդում ենք հենց սկզբից, ես բացատրում եմ այբուբենը, քերականությունը, բայց կան ուսանողներ, որոնք տարրական գիտելիքներ ունեն. անհրաժեշտ են միջին մակարդակի դասեր»,- ասում է Ասգարովը։

8-9 ամսում հնարավոր է հայոց լեզվի տարրական հմտություններ ձեռք բերել, բայց այս լեզվով ավելի լավ արտահայտվելու համար առնվազն երկու տարի է պահանջվում, մանրամասնում է ուսուցիչը։

Ամեն տարի համալսարանը հայոց լեզվի իմացությամբ ավարտում է մոտ 30-40 ուսանող, նրանց մոտ կեսը աշխատանք է գտնում։ Դրանք հիմնականում դասավորված են հայերեն ենթաբաժին ունեցող կայքերի խմբագրություններում, զինված ուժերի շարքերում պահանջված են հարևան երկրի լեզվի իմացությամբ տղամարդիկ։

Ասկերովը մանկուց վարժ տիրապետում է հայերենին՝ ծնվել և մեծացել է Հայաստանում։ Դպրոցում այնտեղ սովորել է քերականություն։

«Ես հայերենով ավարտել եմ մեքենա վարելու դասընթացներ: Իմ ամբողջ խումբն այն ժամանակ հայազգի ներկայացուցիչներ էին: Ամեն դեպքում, այնտեղ գտնվողը գիտեր այս լեզուն: Ես անգլերենի ուսուցիչ էի աշխատում: 1988 թվականին եկա Ադրբեջան։ Երկու տարի անց ես դիմեցի Ադրբեջանի Լեզուների Համալսարան՝ աշխատանք ունենալու համար, այնուհետև աշխատանքի եմ ընդունվել որպես անգլերենի ուսուցիչ: Մի քանի տարի անց՝ 2011 թվականին, համալսարանը բացել է հայոց լեզվի դասընթացներ»,- ասել է Ասկերովը:

Ադրբեջանում հայոց լեզվի դասագրքերի բացակայության պատճառով նա ստիպված է եղել ինքնուրույն գրել դրանք։ Այսօր Ասկերովը հեղինակ է քերականական ձեռնարկների, հայոց լեզվի դասընթացների, բազմաթիվ ընթերցանության նյութերի և ներկայումս ավարտում է ադրբեջանահայերեն բառարանի ստեղծման աշխատանքները։