Ռուսաստանում Covid-19-ը սեպտեմբերին խլել է ավելի քան 34 հազար մարդու կյանք

Ռուսաստանում Covid-19-ը սեպտեմբերին խլել է ավելի քան 34 հազար մարդու կյանք

Կորոնավիրուսը Ռուսաստանում սեպտեմբեր ամսին դարձել է 34 հազար 403 մարդու մահվան հիմնական պատճառ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Եվս 5 235 դեպքում ենթադրվում է, որ վիրուսն է դարձել մահվան հիմնական պատճառ: Վիրուսի առկայությունը հաստատելու համար անհրաժեշտ է լրացուցիչ բժշկական հետազոտություն:

Այս տարվա սեպտեմբերին կորոնավիրուսը մահացու բարդություններ է առաջացրել 970 մարդու մոտ, ևս 3657-ի դեպքում այն չի եղել մահվան հիմնական պատճառը: 1in.am