
Կանարյան կղզիներում ժայթքող հրաբխի մոխիրը ծածկել է տներ և ծառեր։
Ատլանտյան օվկիանոսում գտնվող իսպանական Պալմա կղզում, որը հանդիսանում է Կանարյան արշիպելագի մաս, սեպտեմբերի 19-ից շարունակում է ժայթքել Կումբրե Վիեխա հրաբուխը։ Հրաբուխը հսկայական քանակությամբ մագմա, գազ և մոխիր է արտանետում, այնքան շատ, որ գրեթե ամբողջությամբ ծածկում է մոտակա տները:
Ժայթքման ժամանակ լավան ավերել է ավելի քան երկու հազար շենք և հասել օվկիանոս, ինչը հանգեցրել է աղաթթվի գոլորշիների արտազատմանը։ Փլուզվել է նաև խառնարանի պատը։ Ժայթքման պատճառով իշխանությունները տարհանել են ավելի քան յոթ հազար մարդու։