
Պարզվել է, որ գիշերը Թբիլիսիում սպանված օտարերկրացի կինը տրանսգենդեր է եղել Թաիլանդից, հայտնում է Pirveli հեռուստաընկերությունը։
Հեռուստաընկերության տվյալներով՝ սպանությունը տեղի է ունեցել երեկ երեկոյան Թբիլիսիի կենտրոնում՝ Ախվլեդիանի փողոցում (նախկինում՝ Պերովսկայա) թայլանդական մերսման սրահում։
Երիտասարդ կինը ստացված վնասվածքներից մահացել է, մյուսը թեթեւ վնասվածքներ է ստացել։
Լրատվամիջոցները հայտնել են սպանության երկու հնարավոր վարկած. հաճախորդը իմանալուց հետո, որ իրեն սպասարկում է տրանսգենդեր կին, դանակով հարվածել է նրա պարանոցին։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ հաճախորդն ու մերսողը չեն կարողացել պայմանավորվել վճարման հարցում։
Վրաստանի ՆԳՆ-ն մանրամասներ չի հայտնում։ Մեղավորը դեռ կալանավորված չէ։ Հայտնի է, որ հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով՝ «դիտավորյալ սպանություն»։
Հոդվածը նախատեսում է պատիժ ազատազրկում՝ յոթից տասնհինգ տարի ժամկետով։