
Թբիլիսիի օդանավակայանի անցակետում Հայաստանի երկու քաղաքացու մոտ ուղեբեռի զննման ժամանակ հայտնաբերվել են չհայտարարագրված ոսկյա զարդեր, հայտնում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։
Մաքսանենգ ապրանքի քաշը կազմել է 322,5 գրամ, իսկ գինը՝ մոտ 37 հազար լարի (մոտ 12 հազար դոլար)։
Հայաստանի քաղաքացիներից մեկը, համաձայն Վրաստանի մաքսային օրենսգրքի (հոդված 168), տուգանվել է 14304 լարիով (4,4 հազար դոլար), իսկ երկրորդի գործը փոխանցվել է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը։ .