Վրաստանը ծրագրում է մինչև 2018 թվականը նոր էլեկտրահաղորդագիծ կառուցել Հայաստանի հետ

Վրաստանը ծրագրում է մինչև 2018 թվականը նոր էլեկտրահաղորդագիծ կառուցել Հայաստանի հետ

Business Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանն անդրսահմանային ենթակառուցվածքները զարգացնելու շրջանակներում ծրագրում է մինչև 2018 թվականը կառուցել 500 կիլովոլտ հզորությամբ Այրում (Հայաստան)-Մառնեուլի (Վրաստան) էլկտրահաղորդագիծը: Այս մասին նշված է Վրաստանի էներգետիկայի նախարարության 2016-2025 թվականների երկրի էներգետիկ ռազմավարության դրույթներում:

Վրաստանը ծրագրում է առաջիկա 5 տարում կառուցել 500 կիլովոլտանոց Քսանի-Ստեփանծմինդա-Մոզդոկ էլեկտրահաղորդագիծը, իսկ մինչև 2019 թվականը՝ 400 կիլովոլտ հզորությամբ Ախալցխա (Վրաստան)-Թորթում (Թուրքիա) էլեկտրահաղորդագիծը:

Ռազմավարության համաձայն՝ 10 տարում Վրաստանը նախատեսում է կրկնապատկել հարևան երկրների էներգահամակարգերի հետ միջհամակարգային կապերի հզորությունը: Մասնավորապես, ծրագրված է Հայաստանի պարագայում այն հասցնել 700 մեգավատտի, Թուրքիայի ու Ռուսաստանի պարագայում՝ մինչև 1400-ական մեգավատտի, Ադրբեջանի հետ՝ մինչև 1000 մեգավատտի:

2015 թվականին Վրաստանը Հայաստանից ներկրել է 86.5 միլիոն կվտ/ժամ էլեկտրաէներգիա (41.2 տոկոսի աճ), իսկ Վրաստանից Հայաստան էլեկտրաէներգիայի արտահանումը կազմել է 70.9 միլիոն կվտ/ժամ (49.5 տոկոսի անկում):

www.1in.am



Opinion, pooling and voting