Թբիլիսիում շուտով կսկսեն վաճառել պաղպաղակ՝ պատրաստված բնական կաթնաթթվային մթերքից՝ մածունից, որն արտադրում են Ալավերդիի վանքին հարող տարածքում (Արևելյան Վրաստան)։ Այս մասին հայտնել է «Մածունի տան» տնօրեն Կոկա Կանդելակին:
Նրա խոսքով՝ «Մարիամի» մածունից պաղպաղակն ընկերությունն արտադրում է կլոր տարին, բայց առայժմ այն կարելի է ձեռք բերել միայն Ալավերդի գյուղում: Այս յուրօրինակ մթերքն ընկերությունն սկսել է արտադրել երկու տարի առաջ:
www.1in.am