
NOR ռադիոկայանը նախկինում լուսաբանել էր, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղի սպորդահլիճի հատակը կոտրվել է եւ կոտրված լինելու պատճառով երիտասարդները չեն կարող զբաղվել սպորտով:
Նորընտիր պատգամավոր Արարատ Էգնատոսյանի, սակրեբուլոյի նախագահ Վահան Արոյանի եւ Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանի նախաձեռնությամբ, վերանորոգվեց Հեշտիայի սպորտդահլիճի քանդված հատակը:
Դահլիճում փոխվել է հատակի տախտակները ու ներկվել է, ինչպես նաեւ աշխատանխքներ է տարվել էլեկտականության հետ կապված:
Աշխատանքները իրականացրել են գյուղի երիտասարդները՝ Հակոբ Չարչյանը, Արման Աստոյանը եւ Արթուր Չարչյանը:
Նշենք, որ վերոնշյալ պաշտոնատար անձանց մասնակցությամբ մաքրվել են նաեւ գյուղամիջյան առվակները՝ մոտ 200 մ երկարությամբ: