Բնական գազի սպառողական սակագինը քաղաքացիների համար չի բարձրանա. Սեմեկ

Բնական գազի սպառողական սակագինը քաղաքացիների համար չի բարձրանա. Սեմեկ

Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման ազգային հանձնաժողովը (Սեմեկ) պարզաբանում է, որ քաղաքացիների համար բնական գազի սպառման սակագինը չի բարձրանա։

Ինչպես Թբիլիսիում՝ «Tbilisi energy»-ի կենցաղային սպառողների համար, այնպես էլ մարզերում՝ «Socar Georgia gas»-ի, «Saqorgas»-ի և «Inter gas»-ի կենցաղային սպառողների համար սակագները հաստատված են մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Ըստ Սեմեկի՝ այս տարվա նոյեմբերի 1-ին բնական գազի սակագնի փոփոխության վերաբերյալ «Socar Georgia gas»-ի և «Inter gas»-ի կողմից տարածված հայտարարությունը կտարածվի միայն ոչ կենցաղային օգտագործման վրա։

Համաձայն Վրաստանի էներգետիկայի նախարարի 2007 թվականի սեպտեմբերի 25-ի N 69 հրամանի՝ ոչ կենցաղային օգտագործման բնական գազի մատակարարման գործունեությունը ապակարգավորված է և ենթակա չէ Սեմեկի սակագնային կարգավորմանը: Ըստ այդմ, ընկերությունները շուկայական սկզբունքներով կսահմանեն ոչ ներքին բաժանորդներին մատակարարվող բնական գազի գինը, իսկ փոփոխության դեպքում պարտավոր են ծանուցել նրանց մեկ ամիս առաջ», – ասել են Սեմեկում։