Նինոծմինդայի մունիցիպալիտետում խոտհունձի աշխատանքները բավականին ժամանակ է արդեն սկսված են, որը բնակիչների համար մեծ նշանակություն ունի:
Ամեն տարի քաղված խոտի չափը ազդում է բնակիչների ընտանեկան բյուջեի վրա, եթե այն չի բավարարում, ապա գյուղացիները ստիպված են լինում լրացուցիչ խոտ գնել անասուններին ձմռանը մինչև վերջ կերակրելու համար:
Բնակիչների խոսքով` մեկ հակ (тюк) խոտի գինը 4 լարի է: Մարդկանց մեծ մասը այժմ խոտը հնձում է տեխնիկայի կամ մեխանիկական հնձիչ մեքենայի օգնությամբ, իսկ տեխնիկայի համար անհարմար տեղերում բնակիչները խոտը հնձում են ձեռքով:
Մեր թղթակիցը հարցում է անցկացրել բնակիչների շրջանում, որը կարող եք լսել ստորև.
Բորիս Ղարսլյան