Վրասատանի որոշ մունիցիպալիտետներում գազի սակագինը 6-ից 20 թեթրի կթանկանա: 2021 թվականի դեկտեմբերի 1-ից որոշ բաժանորդների համար բնական գազի 1 խորանարդ մետրը կկազմի 1,15 լարի։ Jnews-ը ճշտեց SJGC-ում, արդյո՞ք թանկացումը վերաբերում է նաև Ջավախքում ոչ կենցաղային բաժանորդներին:
«Ինտեր Գազ» ՍՊԸ-ի մանրածախ, ոչ կենցաղային բաժանորդների համար 2021 թվականի դեկտեմբերի 1-ից 1 խորանարդ մետր բնական գազի գինը կսահմանվի 1,15 լարի՝ ներառյալ ԱԱՀ», – այս մասին նշված է «Ինտեր Գազ»-ի հայտարարության մեջ։
Բայց Ջավախքի բաժանորդներին այս թանկացումը չի վերաբերի, SJ գազամատակարարող կազմակերպությունը թանկացման վերաբերյալ պաշտոնական հրահանգ դեռ չի ստացել։
«Մենք ունենք հաստատուն սակագին 40 ցենտ արժողությամբ, հիմա 1 տարով նոր պայմանագիր ենք կազմում, նոր պայմանագրում գինը նույնպես 40 ցենտ է, կարող եմ ասել, որ մեզ համար դեռ 1 տարի չի թանկանա սակագինը, եթե փոփոխություններ չլինեն», – Jnews-ի հետ զրույցում ասաց «SJGC» գազաբաշխիչ ընկերության տնօրեն Վրեժ Բերիկյանը:
Տեղեկացնենք, որ «Ինտեր Գազը» բնական գազ է մատակարարում Ախալցիխեի և Ասպինձայի շրջաններում, «Թելավի գազը» և «Սոկար Ջորջիա գազը»՝ Թելավիի և Վրաստանի մնացած տարածքների շրջաններում, բացառությամբ՝ Թբիլիսիի։
Նշենք, որ գազի սակագնի փոփոխությունը չի տարածվում ֆիզիկական անձանց վրա։ jnews.ge