Ովքե՞ր կստանան ամսական 500, 600, 800 կամ 2000 լարիի պետական կրթաթոշակ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հաստատել է օլիմպիական և պարալիմպիկ խաղերի մրցանակակիրների, շախմատի օլիմպիադաների հաղթողների, աշխարհի և Եվրոպայի չեմպիոնների և Շոթա Ռուսթավելու անվան մրցանակի դափնեկիրների համար ամենամսյա պետական կրթաթոշակ նշանակելու մասին որոշումը։
Կրթաթոշակների չափը սահմանվել է հետևյալ կերպ.
Ժողովրդական արտիստների և Շոթա Ռուսթավելիի անվան մրցանակի դափնեկիրների համար նշանակել ամսական 600 լարիի (մոտ 190 դոլար) չափով կրթաթոշակ
Ժողովրդական արտիստները, ովքեր արժանացել են նաև Շոթա Ռուսթավելիի անվան մրցանակի, կստանան ամենամսյա կրթաթոշակ՝ երկու կոչումների համար (միասին՝ 1200 լարի (մոտ 380 դոլար)։
Օլիմպիական և պարալիմպիկ խաղերի և շախմատի օլիմպիադաների հաղթողներին կտրամադրվի ամսական կրթաթոշակ․
արծաթե մեդալակիրներին՝ 800 լարի (մոտ 250 դոլար)
բրոնզե մեդալակիրներին՝ 500 լարի (մոտ 160 դոլար)
շախմատի օլիմպիադայի ոսկե մեդալակիրը, ով նաև հանդիսանում է արծաթե և/կամ բրոնզե մեդալակիր, ամսական կրթաթոշակի չափը կկազմի 2000 լարի (մոտ 630 դոլար)
նույն կերպ՝ շախմատի օլիմպիադայի արծաթե մեդալակիրը, ով նաև վերոնշյալ օլիմպիադայի բրոնզե մեդալակիր է, կստանա ամենամսյա կրթաթոշակ՝ 800 լարի (մոտ 250 դոլար) չափով։aliq.ge