Նինոծմինդա քաղաքում ասֆալտապատումը մոտենում է ավարտին. Ըստ նախագծի՝ այս տարի նախատեսվում էր ասֆալտապատել քաղաքի 9 փողոցներ՝ Սայաթ-Նովա Այվազովսկայա, Իսակովա, Մյասնիկյան, Գագարին, Միքելաձե, Բարաթաշվիլի, Գինոսյան և Ջիվանի։
Նինոծմինդա քաղաքի ինը փողոցների ասֆալտապատման համար հատկացվել է 1330
584 լարի։ Ընդհանուր առմամբ ասֆալտապատվել է մոտ 2840 մ ճանապարհ։ Աշխատանքներն իրականացնում է Ջավահավտոգզա ճանապարհաշինական ընկերությունը։
Փողոցների բնակիչները ուրախ են, որ այժմ քայլելու են ասֆալտի վրայով, սակայն նշում են, որ անհրաժեշտ է լուծել ջրահեռացման առուների խնդիրը։ Դրենաժային ուղիների բացակայության պատճառով անձրևների ժամանակ ջուրը հոսում է ներքև և հոսում բնակիչների բակերն ու շինությունները։ Խնդիրը կլուծվի միայն դրենաժային փոսերի կառուցման դեպքում։
Հավելենք, որ ինը փողոցներից միայն հինգ փողոցն ունի մայթ ու ջրահեռացման փոս։ Մնացած փողոցները ասֆալտապատվել են առանց դրենաժային ուղիների և մայթերի։