Այսօր, Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում, կայացավ Ախալքալաք -Նինոծմինդա ֆուտբոլային հանդիպումը: 2:1 հաշվով հաղթեց Ախալքալաքի թիմը

Այսօր, Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում, կայացավ Ախալքալաք -Նինոծմինդա ֆուտբոլային հանդիպումը: 2:1 հաշվով հաղթեց Ախալքալաքի թիմը

Ֆուտբոլային հանդիպումը սկսվեց 15:00: Առաջին խաղակեսը ավարտվեց ոչ ոքի: Հաշիվը բացվեց միայն երկրորդ խաղակեսի երկրորդ կեսին: Այն բացեց Նինոծմինդայի թիմը: Գոլի հեղինակն էր Նանոբաշվիլի Նիկան:

Մի քանի րոպե անց հաշիվը հավասարեցրեց Ախալխալաքի թիմը: Գոլը խփեց Հայկ Թոքմաջյանը: Դեռ Նինոծմինդայի թիմը ուշքի չէր եկել այդ գոլից, երբ Հայկ Թոքմաջյանը խփեց ևս մեկ գոլ, հաշիվը դարձնելով 2:1:

Վերջին պահերին Նինոծմինդայի թիմը փորձում էր խաղալ առանց ժամանակ կորցնելու, սակայն նույնը չէր կարելի ասել Ախալքալաքի թիմի մասին, նրանք հակառակը՝ փորձում էին ժամանակ շահել մինչև խաղի ավարտը:

Այս հանդիպումը դիտելու էին եկել մոտ 200 ախալքալաքցիներ, սակայն հարկ է նշել որ Նինոծմինդայից ոչ մի երկրպագու չկար:

Այսօրվա խաղից գոհ էին և «Աբուլի» երկրպագուները, և թիմի մարզիչը:
Ախալքալաքի թիմի մարզիչն է Մելիք Սուքիասյանը, իսկ Նինոծմինդայի թիմը մարզում է գորիաբնակ հայ, ծագումով նինոծմինդացի՝ Ալիկ Մերաբյանը:

Հանդիպման խաղավարը Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից էր:

Շուշան Շիրինյան,
Ախալքալաք



Opinion, pooling and voting