Գերմանիայում covid 19 -ով վարակման նոր ռեկորդ է գրանցվել

Գերմանիայում covid 19 -ով վարակման նոր ռեկորդ է գրանցվել

Գերմանիայում կորոնավիրուսով վարակման հաստատված նոր դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 33 949-ով: Դա առավելագույնն Է համավարակի ընթացքում, հետեւում Է Բեռլինի Ռոբերտ Կոխի անվան վիրուսաբանության ինստիտուտի (ենթարկվում Է ԳԴՀ-ի առողջապահության նախարարությանը)՝ նոյեմբերի 4-ին հրապարակված տվյալներից:

Նախորդ հակառեկորդն արձանագրվել Էր 2021 թվականի ապրիլի 22-ին, երբ մեկ օրում հայտնաբերվել Էր վարակման 29 518 դեպք: Կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը 24 ժամում կազմել Է 165: Ընդամենը համավարակի սկզբից Գերմանիայում ախտահարվել Է երկրի 4 672 368 բնակիչ:

Վարակի տարածման յոթնօրյա ինդեքսը (շաբաթվա ընթացքում վարակվածների թիվը 100 հազար բնակչի հաշվով) կազմում Է 154,5:

Մեկ շաբաթ առաջ այն գտնվում Էր 130,2-ի մակարդակում: Յոթ օրվա ընթացքում կորոնավիրուսով հոսպիտալացված հիվանդների թվը 100 հազար բնակչի հաշվով (կարեւոր ցուցիչ հասարակական կյանքի հնարավոր սահմանափակումների համար) կազմում Է 3,62 (մեկ օր առաջ՝ 3,29):

Նոյեմբերի 3-ին ԳԴՀ-ի առողջապահության նախարար Ենս Շպանը հայտարարել Է, որ Գերմանիայում ծայր Է առել համավարակի չորրորդ ալիքը, որը, նրա խոսքով՝ ամենից առաջ «չպատվաստվածների համավարակն Է»:

Շպանը գանգատվել Է բուստերային պատվաստման անբավարար տեմպերից: Նա հայտնել Է, որ առայժմ սոսկ 2 միլիոն մարդ Է Գերմանիայում բուստերային պատվաստում ստացել: Ըստ որում ԳԴՀ-ում (83 միլիոնից փոքր-ինչ ավելի բնակչությամբ) 12 տարեկանից բարձր 16,2 միլիոն մարդ բնավ պատվաստված չԷ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: 1in.am