Ռուսաստանի քաղաքացին Վրաստանում բերման է ենթարկվել հող յուրացնելու համար։ Նա կասկածվում է ավելի քան 16 մլն լարի կամ ավելի քան 5 մլն դոլար արժողությամբ երկու հողատարածքների ապօրինաբար տիրանալու մեջ։
Հետաքննության տվյալներով՝ ՌԴ քաղաքացին որոշել է յուրացնել մասնավոր ընկերություններից մեկին պատկանող 47,8 հազար քառակուսի մետր ընդհանուր տարածքով երկու հողակտորներ։ Դա իրականացնելու համար նա կեղծել է նշված ընկերության փաստաթղթերը՝ դառնալով դրա տնօրենն ու հիմնադիրը, որից հետո հողամասերը վերագրանցել է իր անունով։ Հետո տղամարդը որոշել է բանկից 200 հազար դոլարի հիփոթեքային վարկ վերցնել՝ տրամադրելով տեղեկություններ երկու հողամասերի մասին, որոնք նախկինում գրանցել էր։
Արդյունքում Ռուսաստանի քաղաքացուն բերման են ենթարկել։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել «Խարդախություն, որը կատարվել է խոշոր չափերով», ինչպես նաեւ «Կեղծ վարկային կամ վճարային քարտերի արտադրություն, իրացում կամ օգտագործում» հոդվածներով։ Հստակեցվում է, որ Վրաստանում նրան սպառնում է 6-ից 9 տարվա ազատազրկում։