
Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ժամը 09:30-ի սահմաններում Նինոծմինդա-Մամզարա ճանապարհահատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. Իրար են բախվել պարեկային ոստիկանության և «Սուբարու» մակնիշի ավտոմեքենաները.
«NOR» ռադիոկայանի աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի հետեւանքով ոչ ոք չի տուժել, միայն մեքենաներն են զգալիորեն վնասվել։
Տեղում աշխատում է ճանապարհային ոստիկանությունը։