Օգոստոսի 14-ին նշվեց Աստվածամոր Վերափոխման կամ Խաղողօրհնեքի տոնը

Օգոստոսի 14-ին նշվեց Աստվածամոր Վերափոխման կամ Խաղողօրհնեքի տոնը

Սաթխա, Մեծ Արագյալ, Մամզարա, Ջիգրաշեն գյուղերի և Նինոծմինդա քաղաքի «Սուրբ Սարգիս» եկեղեցիներում նշվեց Սուրբ Աստվածամոր Վերափոխման տոնը կամ Խաղողօրհնեքը: Բոլոր եկեղեցիներում քահանա Տեր Արմաշ Պողոսյանը պատարագ մատուցեց: Պատարագի ավարտին քահանա Տեր Արմաշ Պողոսյանը օծման աղոթք կարդաց և օրհնված խաղողը բաժանեց ներկաներին:

Սուրբ Աստվածամոր Վերափոխման կամ Խաղողօրհնեքի տոնը Հայ-Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է:


Բորիս Ղարսլյան



Opinion, pooling and voting