200 լարի միանվագ օգնություն թոշակառուներին. ում է վերաբերվում

200 լարի միանվագ օգնություն  թոշակառուներին. ում է վերաբերվում

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ Համակարգող խորհուրդը որոշել է խրախուսել պատվաստումը։ Դրանք ներառում են դրամական խրախուսումներ թոշակառու քաղաքացիների համար:

Յուրաքանչյուր թոշակառու, ով կպատվաստվի մինչև հունվարի 1-ը, կստանա միանվագ կենսաթոշակային հավելավճար՝ 200 լարիի չափով։

Այս մասին կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Այսօրվանից յուրաքանչյուր թոշակառու, ով կպատվաստվի մինչև հունվարի 1-ը, կստանա միանվագ կենսաթոշակային հավելավճար՝ 200 լարիի չափով։ Հավելվածը կտրամադրվի առաջին պատվաստումից հետո՝ դեկտեմբերի 1-ից»,- ասել է վարչապետը։trialeti.ge