Վրաստանից մանդարինի 80 տոկոսը Հայաստան է արտահանվել

Վրաստանից մանդարինի 80 տոկոսը Հայաստան է արտահանվել

Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունից հայտնում են, որ 2021 թվականի սեպտեմբերի 1-ից նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանից արտահանվել է 478 տոննա մանդարին։ 

Նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ միայն Հայաստան է արտահանվել 383 տոննա մանդարին, որն էլ կազմում է ընդհանուր թվի 80 տոկոսը:

Ըստ տվյալների՝ 2021 թվականին մանդարին է արտահանվել.

  • Հայաստան (383 տոննա), 
  • Ռուսաստան (67 տոննա), 
  • Ուկրաինա (18 տոննա), 
  • Սլովենիա (10 տոննա)։

Նշվում է, որ արտահանման արժեքը կազմել է 171 հազար դոլար։ Մանդարինի արտահանման ծավալն այս ժամանակահատվածում աճել է 100%-ով, իսկ արտահանման արժեքը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 54%-ով։ aliq.ge