
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, լրանում է արցախյան երկրորդ պատերազմի ավարտի առաջին տարելիցը:
Առավոտյան «Եռաբլուր» պանթեոն է այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եռաբլուր» են այցելել նաեւ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները, մասնավորապես ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը, փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, Վահագն Հովակիմյանը, Խաչատուր Սուքիասյանը, Վիգեն Խաչատրյանը, Անդրանիկ Քոչարյանը եւ այլք: