Եվրոպական միությունը Արդարադատության բարձրագույն խորհրդի երկու նոր դատավորների «հապշտապ, ոչ թափանցիկ և ոչ մրցակցային» նշանակումներից հետո Վրաստանի իշխանություններին կրկին կոչ է արել պահպանել բարեփոխումների իրենց պարտավորությունները:
Հոկտեմբերի 31-ին Վրաստանի դատավորների համաժողովն ընտրեց Արդարադատության բարձրագույն խորհրդի երկու նոր դատավորների։ Այս նշանակումները տեղի են ունեցել ՏԻՄ ընտրությունների հաջորդ օրը և Համաժողովի օրակարգի հրապարակումից ընդամենը չորս օր անց։ Նշանակված դատավորների նախորդները՝ երկու կանայք, անսպասելիորեն հրաժարվել էին իրենց մանդատներից, որոնց ժամկետը չէր ավարտվել։ Նշանակումներից առաջ թեկնածուների առաջադրման մասին հայտարարություն չէր արվել։
Նոյեմբերի 2-ին հրապարակված նկատառումներում ԵՄ դեսպան Կառլ Հարցելն ասել է, որ նշանակումները «հակասում են Վրաստանի ստանձնած պարտավորություններին, որոնք ուղղված են դատական համակարգի անկախության, հաշվետվողականության, որակի և վստահության բարձրացմանը՝ ԵՄ-Վրաստան Ասոցացման համաձայնագրին համահունչ», և հավելել. «Սա Վրաստանում դատական համակարգի և օրենքի գերակայության ոլորտում հինգերորդ հետընթացն է՝ ընդամենը չորս ամսվա ընթացքում»:
«Այս զարգացումները ևս մեկ անգամ ի ցույց են դնում լայն, ներառական և բազմակողմ գործընթացի միջոցով դատաիրավական հավակնոտ բարեփոխումներ սկսելու հրատապ անհրաժեշտությունը», – ասել է նա:
«Եվրոպական միությունը վերահաստատում է, որ թեև լիովին հավատարիմ է Վրաստանի բարեփոխումներին աջակցելու իր հանձնառությանը՝ ԵՄ-Վրաստան Ասոցացման համաձայնագրին համահունչ, բայց Վրաստանին իր օգնությունը շարունակում է պայմանավորված լինել առանցքային բարեփոխումների ուղղությամբ առաջընթացով», – եզրափակել է դեսպան Հարցելը։
ԵՄ–նափսոսանքէհայտնումՎրաստանումՏԻՄընտրություններիցհետոսրացողբևեռացմանառթիվ
ԵՄ-ն Վրաստանում բոլոր կողմերին կոչ է արել դուրս չգալ ընտրական գործընթացի սահմաններից՝ ափսոսանք հայտնելով ահաբեկման մասին մեղադրանքների և սրացող քաղաքական բևեռացման առթիվ։
Հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլից հետո ԵՄ առաքելությունների ղեկավարների հետ համաձայնեցված մեկնաբանություններում Վրաստանում ԵՄ դեսպանն ասել է. «Թեև այս առաքելությունը կրկին եկավ եզրահանգման, որ ընտրություններն ընդհանուր առմամբ լավ են կազմակերպվել, և որ քարոզարշավը եղել է մրցակցային, այն նաև նկատեց բացասական հռետորաբանության սրացում, ընտրողների ահաբեկման և ճնշման մասին մշտական մեղադրանքներ և ռեսուրսների կտրուկ անհավասարակշռություն, ինչը ծառայեց իշխող կուսակցության օգտին և ազդեցություն ունեցավ իրերի դրության վրա»։
«Առաջին փուլից հետո մենք հայտարարեցինք, որ արձանագրված թերությունները չպետք է նորմ դառնան Վրաստանում։ Մենք ափսոսում ենք, որ այս ընտրություններն այդ առումով բաց թողնված հնարավորություն են։ Չնայած միջազգային դիտորդների հստակ գնահատականին, հիմնական թերությունները վերացնելու ուղղությամբ բովանդակալից քայլեր չեն ձեռնարկվել: Ընդհակառակը, ի հայտ են եկել նոր թերություններ, հատկապես վարչական ռեսուրսների չարաշահման և Վրաստանի քաղաքական առաջնորդների կողմից բռնի հռետորաբանության առումով, ինչն ավելի է մեծացնում առանց այն էլ խորը քաղաքական բևեռացումը»:
«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին մնալ ընտրական գործընթացի սահմաններում։ Իր ամբողջականության նկատմամբ հասարակության վստահությունը պահանջում է ներառական, վստահելի և թափանցիկ վերահաշվարկի գործընթաց, ինչպես նաև բողոքների ու վիճարկումների արդարացի լուծում», – ավելացված է մեկնաբանություններում։
ՎրաստանցիուսանողըհաղթելէԱլԳհամալսարաններիհամար EU4Energy շաբաթվաշրջանակումանցկացվածմրցույթում։
Վրաստանցի ուսանողը հաղթել է Արևելյան գործընկերության (ԱլԳ) համալսարանների համար «Աշնանային թվային EU4Energy շաբաթվա» շրջանակում անցկացված EU4Energy-ի մրցույթում։
Իլիայի պետական համալսարանի մագիստրատուրայի ուսանող Գուգա Կուպրաձեն հնարավորություն է ստացել մասնակցելու Բրյուսելում անցկացվելիք դասընթացին, որը կազմակերպել է Էներգետիկայի եվրոպական կարգավորողների խորհուրդը (CEER)։ Մասնակցության ծախսերը կհոգա «EU4Energy» ծրագիրը։ CEER-ն առաջարկում է գիտելիքների տարբեր մակարդակներին հարմարեցված դասընթացների լայն շրջանակ:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Վալերիա Կորչևան՝ «Օդեսայի իրավաբանական ակադեմիա» ազգային համալսարանի Միջազգային իրավունքի ֆակուլտետից:
Արևելյան գործընկերության (ԱլԳ) համալսարանների համար Աշնանային թվային EU4Energy շաբաթը մշակվել էր որպես Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի EU4Energy ոլորտի փորձագետների և ուսանողների միջև գիտելիքի և փորձի փոխանակման հարթակ և ներառում էր ԵՄ էլեկտրաէներգիայի շուկայի մոդելի, վերականգնվող էներգիայի աղբյուրները էներգահամակարգերում ինտեգրելու ուղիների, էներգետիկ անցման գործընթացում գազի դերի և սակագների սահմանման մոդելների ու մեթոդաբանությունների վերաբերյալ աշխատաշրջաններ։
Միջոցառումը կազմակերպվել էր «EU4Energy» ծրագրի II փուլի շրջանակներում («Մաքուր էներգիայի անցման խթանումը Արևելյան գործընկերության երկրներում»), որի նպատակն է նպաստել էներգետիկայի ոլորտում հուսալի օրենսդրական և կարգավորիչ դաշտի զարգացմանը, աջակցել տարածաշրջանի մաքուր էներգիայի անցմանը և նրա էներգետիկ շուկաների ազատականացումը։
ԵՄ–նև CENN-ըՎրաստանումկանցկացնենպաստառներիցուցահանդես՝նվիրվածԿլիմայիդեմպայքարիմիջազգայինօրվան
ԵՄ-ն և Կովկասի բնապահպանական ՀԿ-ների ցանցը (CENN) ԵՄ աջակցությամբ «Վրաստանի կլիմայական գործողությունների ծրագրի» շրջանակում կազմակերպել են գրաֆիկական դիզայներների «ACT4CLIMATE» մրցույթում հաղթած պաստառների ցուցահանդես և մրցանակների հանձնման արարողություն։
Մրցույթին մասնակցել է շուրջ 80 երիտասարդ՝ ներկայացնելով կլիմայի փոփոխության գործընթացները, մարտահրավերները և հնարավոր լուծումները պատկերող ավելի քան 130 պաստառ։
Միջոցառումը նախատեսված էր Կլիմայական գործողությունների միջազգային օրը (նոյեմբերի 6) նշելու և հասարակության՝ մասնավորապես երիտասարդների շրջանում կլիմայի փոփոխության և դրա բացասական հետևանքները մեղմելու ամենօրյա հնարավոր գործողությունների մասին իրազեկվածությունը բարձրացնելու համար։
ԵՄ–նևՎԶԵԲ–ըթվայինհարմարմանծրագիրենսկսումվրացականմիկրո, փոքրևմիջինձեռնարկություններիհամար
Հոկտեմբերի 27-ին ԵՄ-ն ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը մեկնարկեցին «Թվային հարմարման ծրագիրը», որն ուղղված է իրենց բիզնեսը թվային տարածություն տեղափոխելով հետաքրքրված միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին։
«EU4Business» (ԵՄ-ն՝ բիզնեսի համար) նախաձեռնության ներքո ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում ընկերությունները կթվայնացնեն իրենց բաժնետոմսերը և կտեղադրեն իրենց արտադրանքը տեղական էլեկտրոնային կոմերցիայի հարթակներում: Նրանք նաև կանցնեն սոցիալական մեդիայի և թվային մարքեթինգի հիմունքների վերաբերյալ դասընթացներ:
Հետաքրքրված ընկերությունները պետք է լրացնեն դիմումի ձևը: Բոլոր գրանցված ընկերությունների հետ կապ կհաստատվի և կտրամադրվի տեղեկատվություն ծրագրի մանրամասների ու պայմանների վերաբերյալ:
EU4EMBLAS-ըՍևծովումառկաքիմիականթունավորնյութերիցանկէկազմում
ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող «Եվրոպական միությունը՝ հանուն Սև ծովի շրջակա միջավայրի մոնիտորինգի բարելավման» ծրագիրը (EU4EMBLAS) կազմել է Սև ծովի կոնկրետ աղտոտիչների ցուցակ:
Ծովի ջրի, նստվածքների և բիոտայի (ձկներ, փափկամարմիններ)՝ 2016, 2017 և 2019 թվականներին ստացված նմուշները ստուգվել են մի քանի հազար օրգանական աղտոտիչների և դրանց փոխակերպման արդյունքների հիմքով՝ զննման լայնածավալ թիրախային (>2300 նյութ) և կասկածելի (>65,000 նյութ) մեթոդների օգտագործմամբ։
EU4EMBLAS-ը «կարգավորիչ մոնիտորինգի համար պատրաստ» 17 նյութ է հայտնաբերել ջրում, 75-ը՝ բիոտայում, 22-ն էլ՝ ծովի հատակի նստվածքներում: Օրինակ, գիտնականները ջրի մեջ հայտնաբերել են «դիբուտիլֆտալատ» կոչվող պլաստիֆիկատոր: Տվյալ պլաստիֆիկատորն ամենաբարձր ռիսկայինն է բոլոր մնացածների մեջ (ներկայումս այն արգելված է բոլոր խաղալիքների և երեխաների խնամքի միջոցներում, ինչպես նաև կոսմետիկայի մեջ օգտագործման համար, քանի որ քաղցկեղածին է, մուտագեն, ինչպես նաև թունավոր է վերարտադրության համար):
Ծրագիրն առաջարկել է այս բոլոր քիմիական նյութերը որպես Սև ծովի հատուկ աղտոտիչներ ներառել Ուկրաինայի պաշտոնական ազգային մոնիտորինգի ծրագրում։
ՎրաստանումնշվելէՍևծովիօրը
Հոկտեմբերի 31-ին Վրաստանում նշվեց Սև ծովի օրը, ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Եվրոպական միությունը՝ հանուն Սև ծովի շրջակա միջավայրի մոնիտորինգի բարելավման» (EU4EMBLAS) ծրագիրն էլ այդ առթիվ կազմակերպել էր մի շարք միջոցառումներ:
Միջոցառումներից մեկը Բաթումում կայացած «Իմացիր ավելին քո ծովի մասին» միջազգային համաժողովն էր: Այն նպատակ ուներ աշակերտներին և ուսանողներին ծանոթացնել Սև ծովին առնչվող ամենակարևոր թեմաների հետ, ներառյալ հնարավոր սպառնալիքները, ջրային կուլտուրաների զարգացումը և ուկրաինական ու վրացական ափամերձ տարածքներում ներկայիս վիճակը: Համաժողովին մասնակցում էին փորձագետներ Թուրքիայից, Բուլղարիայից, Ուկրաինայից և Վրաստանից:
Համաժողովից հետո դրա մասնակիցները մասնակցեցին Ճորոխի գետաբերանի մերձկայքում գտնվող լողափի համատեղ մաքրման միջոցառմանը: Ընդհանուր առմամբ, նրանք հավաքեցին ավելի քան տասը 100 լիտրանոց պարկ գետային և ծովային թափոններ։
ԵՄ–նհամաձայնվելէ, որպեսզիՀայաստանըմիանաիր «EU Digital COVID Certificate» համակարգին
2021թ․ հոկտեմբերի 28-ին Եվրոպական հանձնաժողովն ընդունել է երկու նոր որոշում, համաձայն որոնց՝ հաստատվում է Հայաստանի և Միացյալ Թագավորության կողմից տրամադրվող «COVID 19» համավարակի դեմ պատվաստման հավաստագրերի համարժեքությունը ԵՄ կողմից տրամադրվող «EU Digital COVID» հավաստագրին։ Այսպիսով, երկու երկրները միանում են Եվրոպական միության «EU Digital COVID Certificate» համակարգին, և միմյանց հավաստագրերը դառնում են փոխադարձ ճանաչելի։
Միևնույն ժամանակ, երկու երկրները համաձայնվել են ընդունել «EU Digital COVID» հավաստագիրը՝ ԵՄ-ից իրենց երկրներ ճանապարհորդությունների համար։
Որոշումը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 29-ից։
«ԹիմԵվրոպա» նախաձեռնությանշրջանակումՆորվեգիանՀայաստանիննվիրաբերումէ «Moderna» տեսակիպատվաստանյութ
Հոկտեմբերի 30-ին Հայաստան է ժամանել «Moderna» տեսակի պատվաստանյութի 620 000 դեղաչափ, որը Նորվեգիան «Թիմ Եվրոպա» (Team Europe) նախաձեռնության շրջանակում հասանելի «ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմ»-ի աջակցությամբ նվիրաբերել է ՀՀ քաղաքացիներին:
«Հաշվի առնելով Հայաստանում COVID-19-ի դեպքերի աճը և պատվաստումների մակարդակը բարձրացնելու անհրաժեշտությունը՝ կարծում ենք, որ պատվաստանյութի առաքումը տեղի է ունենում ճիշտ ժամանակին։ Հուսով ենք, որ ՀՀ քաղաքացիների համար հասանելի պատվաստանյութերի լայն տեսականու շնորհիվ հնարավոր կլինի ապահովել պատվաստվածության ավելի բարձր մակարդակ։ Հայաստանում COVID-19-ի դեմ պայքարելու, այն մեղմելու և կանգնեցնելու միջոցը պատվաստանյութերն են»,- նշել է Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։
Նորվեգիան «ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմ»-ի մասնակից պետություն է և, հետևաբար, գործում է Եվրոպական միության և նրա անդամ երկրների նախաձեռնության ներքո՝ միավորելով նրանց ջանքերը ԵՄ կառույցների և ԵՄ անդամ պետությունների հետ:
ԵՄ–նֆրանսիականդիմացկունոչխարներևխոյերէմատակարարումհայֆերմերներին
ԵՄ աջակցությամն Տավուշի, Շիրակի և Լոռու մարզերի ծրագրի շահառու հանդիսացող 16 ֆերմերների և ՀՀ ագրարային համալսարանին բաշխվեցին ընդհանուր առմամբ 204 գլուխ ֆրանսիական Բլանշ և 5 գլուխ Նուառ Դու Վելայ ցեղատեսակի ոչխարներ ու խոյեր:
Երկու ցեղատեսակներն էլ համարվում են բարձր մսատու և հարմարված են միջին լեռնային գոտիներին, դիմացկուն են չոր ամառային և ցուրտ ձմեռային կլիմային։
ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» (EU-GAIA) ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և համաֆինանսավորվում Ավստրիական զարգացման համագործակցության կողմից։ Ծրագիրը համատեղ իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության և ՄԱԶԾ-ի կողմից։
ԵՄ–ննորառցանցհարթակէգործարկելքաղաքացիականհասարակությանկազմակերպությունների, ԶԼՄ–ներիևերիտասարդներիհամար
Նոր euneighbourseast.eu կայքում հավաքված է Եվրոպական միության և Արևելյան գործընկերության վեց երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի միջև համագործակցության մասին ամբողջական տեղեկատվությունը։
Այստեղ կարելի է գտնել ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերի մասին վերջին լուրերը, հոդվածները և գործնական տեղեկատվությունը: Կայքը հասանելի է ութ լեզվով՝ հայերեն, ադրբեջաներեն, բելառուսերեն, ռումիներեն, վրացերեն, ուկրաիներեն, անգլերեն և ռուսերեն։ EU Neighbors east-ի խմբագրական թիմն ամեն օր մոնիտորինգի է ենթարկում ԵՄ նախագծերի հարյուրից ավելի կայքեր և հարթակներ, ինչպես նաև իրական ժամանակում պատրաստում է վերջին լուրերն ու դրանք ուղարկում բաժանորդներին:
Բացի լուրերից կայքում հայտնվում են ամենօրյա թարմացումներ տարբեր հնարավորությունների մասին (դրամաշնորհներ, կրթաթոշակներ, սեմինարներ, մրցույթներ, դասընթացներ և այլն), որոնք տրամադրվում են Եվրոպական միության և նրա ներկայացուցչությունների կողմից Արևելյան գործընկերության երկրներում իրականացվող ծրագրերով և նախագծերով: Բոլոր նյութերը կարող են զտվել ըստ երկրի և թեմայի:
«Փաստեր» բաժնի ներքո հրապարակված գործնական հոդվածները կօգնեն հասկանալ, թե ինչպես են գործում ԵՄ ծրագրերը և ինչպես օգտվել դրանց ընձեռած հնարավորություններից, օրինակ՝ դիմել դրամաշնորհի կամ կրթաթոշակի համար: Կոնկրետ օրինակներին կարելի է ծանոթանալ «Պատմություններ» բաժնում:
Կայքում առկա անհրաժեշտ տեղեկատվությունը կարելի է գտնել՝ օգտագործելով ըստ երկրի, թեմայի կամ նույնիսկ հատուկ ծրագրերի զտիչներ: Կայքը միացված է նաև անընդհատ թարմացվող տվյալների շտեմարանին, որը պարունակում է տեղեկատվություն Արևելյան գործընկերության երկրներում իրականացվող ԵՄ ԲՈԼՈՐ նախագծերի մասին: Բաժանորդագրվեք մեր ամենօրյա տեղեկագրին՝ որևէ հնարավորություն բաց չթողնելու համար: Դուք կարող եք տեղեկագիրը հարմարեցնել ձեր պահանջներին՝ ընտրելով բովանդակության տեսակը, երկիրը և լեզուն:
Georgia: How to help your business recover after COVID, part 2
Ինչպե՞սօգնելձերբիզնեսիվերականգնմանը COVID-իցհետո
Ձեր ընկերության նման ՓՄՁ-ներին սատարելու համար ԵՄ-ն աջակցում է տեղական գործարար ասոցիացիաներին և գործակալություններին` նպաստելով ՓՄՁ-ների աճին: Պարզապես ծանոթացեք բոլոր բիզնեսի զարգացման հնարավորություններին, ընտրեք ձեր կարիքներին համապատասխանող մեկը և անմիջական կապ հաստատեք տվյալ կազմակերպության հետ:
«ԵՄ նորարարական գործողություն՝ Վրաստանում մասնավոր հատվածի մրցունակության համար» ծրագրի շրջանակներում տնկարանների սեփականատերերը կարող են մասնակցել մի շարք դասընթացների և սեմինարների, որպեսզի գործնական գիտելիքներ ստանան տնկիների վրացական արտադրությունը եվրոպական երկրների միջազգային չափանիշներին և լավագույն պրակտիկաներին համապատասխանեցնելու վերաբերյալ:
Եվրամիության «Կանաչ տնտեսություն. կայուն լեռնային տուրիզմ և օրգանական գյուղատնտեսություն» (GRETA) ծրագիրն աջակցություն է առաջարկում կայուն գաստրոնոմիական զբոսաշրջության և օրգանական գյուղատնտեսության տեղական նախաձեռնություններին: Տեղական ձեռնարկությունները կարող են ստանալ համապատասխան գիտելիքներ, տեղեկանալ համագործակցության և եկամուտ ստանալու հնարավորությունների մասին, ինչպես նաև հաստատել նոր կապեր:
ENPARD/ԵՀԳԳԶԾ ծրագրի III փուլի շրջանակներում գյուղացիները, գյուղացիական տնային տնտեսությունները, կոոպերատիվները և այլ գյուղական փոքր և միջին ձեռնարկությունները կարող են դիմել ավելի լավ ծառայություններից և ռեսուրսներից օգտվելու համար: Նրանք կարող են օգտվել ֆերմերների համար նախատեսված պիլոտային գործողություններից, այդ թվում՝ տարբեր տեսակի ցուցադրություններ, տեղեկատվության տարածում և ուսուցում:
Եթե դուք շինարարության, զբոսաշրջության կամ հագուստի արտադրության ոլորտներում գործող բիզնեսի սեփականատեր եք, GIZ-ի կողմից իրականացվող «Կլաստերներ` զարգացման համար. բիզնեսի ավելի լավ արդիականացում Վրաստանում» ծրագիրը կարող է հետաքրքրել ձեզ: Այն օգնում է ՓՄՁ մրցունակության բարձրացմանը՝ կլաստերների զարգացման միջոցով:
Եթե ցանկանում եք կատարելագործել ձեր ծրագրավորման և տեխնոլոգիական ձեռներեցության հմտությունները, «Ծրագրավորման և տեխնոլոգիական ձեռներեցության երիտասարդական ակումբների ցանցերի զարգացում» ծրագիրը կարող է ձեզ համար լինել. առաջիկա 3 տարիների ընթացքում տեխնոլոգիական ակումբներ կհայտնվեն Վրաստանի 8 շրջանների 100 բնակավայրերում:
Կանանց կողմից ղեկավարվող բիզնեսները կարող են օգուտ քաղել ՎԶԵԲ-ի կողմից «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության ներքո իրականացվող «Կանայք բիզնեսում» խորհրդատվական ծրագրից, որպեսզի իրենց բիզնեսը փոխակերպելու համար անհրաժեշտ գիտելիքների հասանելիություն ստանան: Նշվածն ընդգրկում է թեմաների լայն շրջանակ՝ սկսած, օրինակ, վեբկայք ստեղծելու համար անհրաժեշտ տեխնիկական գիտելիքներից մինչև ISO ստանդարտներին համապատասխանող որակի կառավարման համակարգ ներդնելու, էներգախնայողության բարելավման կամ մարդկային ռեսուրսների կառավարման կատարելագործման համար անհրաժեշտ գիտելիքներ: Ասվածը սովորաբար ենթադրում է որակավորված տեղական խորհրդատուների հետ աշխատանք՝ զուտ ծախսերի մի մասի փոխհատուցմամբ:
Ֆինանսական աջակցությունից զատ, հետևյալ ծրագրերը խորհրդատվության և բիզնեսի զարգացման հնարավորություններ են ընձեռում ՓՄՁ-ներին` առևտրի ազատ հնարավորություններն ավելի լավ օգտագործելու համար. ԵՆԲ-ի ԽՀԱԱԳ արևելյան նախաձեռնությունն աջակցում է գյուղմթերքի ոլորտում գործող ՓՄՁ-ներին, իսկ ՎԶԵԲ-ի ԽՀԱԱԳ ծրագիրը կարող է օգնել ձեզ լուծել ԽՀԱԱԳ-ի ընձեռած հնարավորություններից օգտվելու ճանապարհին առաջացած խնդիրները: ԽՀԱԱԳ ՓՄՁ ուղղակի ֆինանսավորման գործիքը ՓՄՁ-ներին օգնում է որակյալ կապիտալ ներդրումային ծրագրեր գտնել:
Դուք նույնիսկ կարող եք համոզված լինել, որ ձերձայնը լսելի է ազգային բարեփոխումների գործընթացում և օգնել ձեր կառավարությանը ավելի լավ հասկանալ ձեր ընկերության նման ՓՄՁ-ների վրա ազդող խնդիրները: Պարզապես ծանոթացեք ԵՄ աջակցությամբ Վրաստանում բիզնեսի համար նպաստավոր միջավայրի ձևավորմանն ուղղված գործունեության հետ:
Անշուշտ, դա ձեր բիզնեսն ընդլայնելու հիանալի միջոց է: Եվ մենք հետաքրքիր բան ունենք առաջարկելու:
«ԵՄ-ն՝ բիզնեսի համար. միացնելով ընկերություններին» ծրագիրն աջակցում է դեպի ԵՄ երկրներ արտահանում իրականացնող ՓՄՁ-ներին: Դուք կարող եք դիմել ուսուցման, քոուչինգի և նույնիսկ ԵՄ-ում գործընկերների փնտրման համար:
«ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության ներքո իրականացվող «Արևելյան գործընկերության առևտրին աջակցության ծառայություն» ծրագիրը ձեզ կօգնի բացահայտել առևտրային խոչընդոտները և ավելի լավ հասկանալ ապրանքների ու ծառայությունների առևտրի կանոնակարգային և ընթացակարգային խնդիրները: Շուտով այս «մեկ պատուհան» սկզբունքով աշխատող առցանց հարթակը հասանելի կլինի և անհրաժեշտ առևտրային տեղեկատվության (սակագներ, ոչ սակագնային միջոցառումներ, հարկեր, առևտրային վիճակագրություն և ընթացակարգեր) հասանելիություն կապահովի:
Ֆինանսական աջակցությունից զատ, հետևյալ ծրագրերը խորհրդատվության և բիզնեսի զարգացման հնարավորություններ են ընձեռում ՓՄՁ-ներին` առևտրի ազատ հնարավորություններն ավելի լավ օգտագործելու համար. ԵՆԲ-ի ԽՀԱԱԳ արևելյան նախաձեռնությունն աջակցում է գյուղմթերքի ոլորտում գործող ՓՄՁ-ներին, իսկ ՎԶԵԲ-ի ԽՀԱԱԳ ծրագիրը կարող է օգնել ձեզ լուծել ԽՀԱԱԳ-ի ընձեռած հնարավորություններից օգտվելու ճանապարհին առաջացած խնդիրները: ԽՀԱԱԳ ՓՄՁ ուղղակի ֆինանսավորման գործիքը ՓՄՁ-ներին օգնում է որակյալ կապիտալ ներդրումային ծրագրեր գտնել:
Դրանք ավելի շատ են, քան դուք պատկերացնում եք:
2019-2020 թվականների ընթացքում «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության միջոցով աջակցություն են ստացել վրացական 55,181 ՓՄՁ: Դրանցից 5,621-ը ՓՄՁ-ների աջակցմանն ուղղված ԵՄ ծրագրերի շրջանակներում ստացել են 307,25 մլնեվրոընդհանուր արժեքով վարկեր: ՓՄՁ-ներին մատուցվել է ավելի քան 48,642 խորհրդատվականծառայություն: Նշված աջակցությունը ստացած ՓՄՁ-ների եկամուտը 2020 թվականին աճել է 9.4%-ով` կազմելով գրեթե 69.86 մլնեվրո, իսկ միայն այդ տարում նշված աջակցության արդյունքում ստեղծվել է 10,055 նորաշխատատեղ:
Ահա ձեր ընկերության նման որոշ ՓՄՁ-ների հաջողության պատմություններ.
Գանո Մելիտաուրին ստացել է «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության աջակցություն՝ համավարակի թեժ պահին կարի նոր սարքավորումներ ձեռք բերելու համար, որպեսզի նրա «Kombinezona» ընկերությունը ստիպված չլինի դադարեցնել արտադրությունը: Փոխարենը, նրանք կենտրոնացան դեմքի հակաբակտերիալ դիմակների և պաշտպանիչ հանդերձանքի պատրաստման վրա, կարողացան ավելի շատ մարդկանց աշխատանքի տեղավորել և մեծ քանակությամբ անվճար դիմակներ բաժանեցին:
«Agritrade» ընկերության համահիմնադիրներ Բայա Սալուքվաձեն և Լևան Բոլքվաձեն ՄԱԿ-ի Սննդի և գյուղատնտեսության կազմակերպության (ՖԱՕ) և Եվրամիության աջակցությամբ՝ վերջինիս ENPARD/ԵՀԳԳԶԾ ծրագրի և «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության շրջանակներում, ձեռք են բերել նոր տրամաչափման հոսքագիծ, ուղղահայաց վերելակ և փոխակրիչ: «Agritrade»-ի կախեթական պնդուկն այժմ կարող է ուղղակիորեն արտահանվել Չինաստան՝ ստեղծելով ավելի լրացուցիչ արտահանման հնարավորություններ:
Եվրոպականհամերաշխությանկորպուս. կամավորությանհնարավորությունԳերմանիայում
Եվրոպական համերաշխության կորպուսը Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան ներկայացնող երիտասարդներին հաջորդ տարի հրավիրում է մասնակցելու Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում կամավորական գործունեությանը։
Կամավորներին կհյուրընկալի Jugendwerk der AWO Württemberg (JW) շահույթ չհետապնդող ՀԿ-ն, որը մասնագիտացած է ոչ ֆորմալ կրթության, միջմշակութային նախագծերի, երիտասարդական ճամբարների և երեխաների ու երիտասարդների համար նախատեսված նախագծերի ուղղությամբ: Jugenwerk-ի հիմնական նպատակն է աջակցել երիտասարդների անհատական զարգացմանը և արտադպրոցական ու արտահամալսարանական կրթությանը:
52 շաբաթվա ընթացքում՝ 2022 թվականի մայիսի 1-ից մինչև 2023 թվականի ապրիլի 30-ը, կամավորը կաջակցի Jugendwerk-ի թիմին գրասենյակում և կմասնակցի մի շարք օգտակար դասընթացների:
Կեցության, սննդի և ճանապարհային ծախսերը կհոգա հյուրընկալող կազմակերպությունը:
Դիմելու վերջնաժամկետը նոյեմբերի 30-ն է:
ԱՅՆԱՄԵՆԸ, ԻՆՉՊԵՏՔԷԻՄԱՆԱԼ COVID-19-ԻՕՐՈՔՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻՄԱՍԻՆ
Որո՞նքենպատվաստվածլինելուառավելությունները
Այսօր կան պատվաստանյութեր, որոնք պաշտպանում են առնվազն 20 հիվանդությունից, ինչպիսիք են՝ դիֆթերիան, փայտացումը, գրիպը և կարմրուկը: Այս պատվաստանյութերը տարեկան մինչև 3 միլիոն մարդու կյանք են փրկում, այսինքն՝ ավելի քան հինգ կյանք՝ յուրաքանչյուր մեկ րոպեում:
Այդ պատվաստանյութերի շնորհիվ երեխաներն ավելի առողջ են մեծանում, և ավելի շատ մարդիկ են բարեհաջող կերպով հասնում ծերության տարիքի:
Պատվաստումները առողջապահության համակարգի անքակտելի մասն են, որոնք վերջին հարյուր տարվա ընթացքում զգալիորեն ավելացրել են մեր կյանքի տևողությունն ու որակը: Մեզանից շատերը մանուկ հասակում ստացել են մի շարք պատվաստումներ, որոնք պաշտպանում են ընդամենը մի քանի սերունդ առաջ հազարավոր մարդկանց սպանող ու խեղող հիվանդություններից: Տարեց և խոցելի բնակչությունն էլ ամեն տարի պատվաստվում է գրիպի ամենամյա շտամերից պաշտպանվելու համար: Մենք գիտենք, որ պատվաստված երեխաներն ավելի քիչ են բացակայում դասերից, ինչը նրանց ծնողներին հնարավորություն է տալիս ավելի շատ ժամանակ հատկացնել աշխատանքին: Պատվաստանյութերը նպաստում են գլոբալ բարեկեցությանը և այդ նպատակին հասնելու ամենաարդյունավետ միջոցներից են:
Ներկայում կան մի քանի պատվաստանյութեր, որոնք օգտագործվում են ընդդեմ COVID-19-ի: Մի քանի հարյուր միլիոն մարդ արդեն իսկ պատվաստում է ստացել: Այս պատվաստանյութերը պաշտպանում են հիվանդությունից և դրա հետևանքներից՝ վիրուսի նկատմամբ իմունիտետ զարգացնելու միջոցով: Պատվաստումը ձեզ կօգնի խուսափել COVID-19-ի ծանր դրսևորումից:
Պատվաստումը կօգնի նաև պաշտպանել ձեր շրջապատի մարդկանց. պատվաստումների միջոցով կորոնավիրուսային հիվանդություն ծանր դրսևորումից պաշտպանված լինելու դեպքում ավելի քիչ հավանական է, որ դուք կվարակեք ուրիշ մեկին, օրինակ՝ ձեր տարեց ծնողներին կամ տատիկներին ու պապիկներին, ովքեր գտնվում են ծանր հիվանդություն տանելու ռիսկային խմբում, կամ էլ՝ բժիշկներին և բուժքույրերին, ումից կախում ունենք բոլորս:
Դեռևս հայտնի չէ, թե որքանով է պատվաստումը կանխում հիվանդության հետագա փոխանցումը, հետևաբար կարևոր է շարունակել նաև այլ կանխարգելիչ միջոցառումներին հետևելը, օրինակ՝ դիմակ կրել, մինչև շրջապատում բոլորը նույնպես պատվաստվում անցնեն:
Արդյո՞ք COVID-19-իդեմբոլորպատվաստանյութերնենանվտանգ
COVID-19-ը կանխելու համար նախատեսված բոլոր այն պատվաստանյութերը, որոնք թույլատրված են ԵՄ-ում, գիտական գնահատման են ենթարկվում Դեղերի եվրոպական գործակալության (ԴԵԳ) կողմից և անվտանգության ապահովման խիստ վերահսկողություն են անցնում: ԱՀԿ-ն ԵՄ-ի և ամբողջ աշխարհում մյուս գործընկերների հետ աշխատանք է տանում՝ երաշխավորելու թույլատրված պատվաստանյութերի համար անվտանգության ամենաբարձր չափանիշների պահպանումը:
Մինչ օրս ԴԵԳ-ը չորս պատվաստանյութ է հաստատել՝ Եվրոպական միությունում օգտագործելու համար: Դրանք արտադրվում են Pfizer-BioNTech-ի, AstraZeneca-ի, Moderna-ի և Johnson & Johnson ընկերությունների կողմից: Եվս երեքը ներկայումս գտնվում են գնահատման փուլում, ներառյալ ռուսական «Sputnik V» պատվաստանյութը:
Ինչպես բոլոր պատվաստանյութերը, COVID-19-ի դեմ պատվաստանյութերը ևս անցել են մանրակրկիտ, բազմափուլ փորձարկման գործընթաց, ներառյալ տասնյակ հազարավոր մարդկանց ներգրավմամբ լայնածավալ փորձարկումները: Այս փորձարկումներն իրականացվում են ցանկացած տեսակի կողմնակի բարդություն հայտնաբերելու և անվտանգության հետ կապված այլ խնդիրներ վեր հանելու համար:
Ճիշտ է՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութերը մշակվել և հաստատվել են ռեկորդային կարճ ժամկետներում, բայց անվտանգության հարցում ոչ մի փոխզիջում չի եղել. ընդհակառակն՝ աննախադեպ միջազգային համագործակցությունը և հսկայական ֆինանսավորումը իրական պայմաններում լայնածավալ կլինիկական փորձարկումների հնարավորություն են տվել, որոնց իրականացումը սովորաբար ավելի երկար ժամանակ է պահանջում, եթե ընդհանրապես իրագործելի է:
COVID-19-ի դեմ պատվաստանյութի ներդրումից հետո էլ ԱՀԿ-ն աջակցում է պատվաստանյութեր արտադրողների, յուրաքանչյուր երկրի առողջապահության ոլորտի պաշտոնյաների և այլ գործընկերների հետ աշխատանքին` անվտանգության հետ կապված բոլոր խնդիրների մշտադիտարկման համար:
Ինչպես բոլոր դեղամիջոցների դեպքում, COVID-19-ի դեմ պատվաստումից հետո կարող են առաջանալ կողմնակի բարդություններ, որոնք սովորաբար վկայում են պատվաստանյութի գործելու մասին. պատվաստանյութն այդպես խթանում է իմունային համակարգն ու մարմինը պատրաստում է հիվանդության դեմ պայքարին: Այնուամենայնիվ, այս կողմնակի ազդեցություններն անցողիկ են (24-48 ժամ), իսկ լուրջ կողմնակի բարդությունները (օրինակ՝ ալերգիկ ռեակցիան)՝ չափազանց հազվադեպ: Փաստն այն է, որ COVID-19-ով վարակվելու և այն ծանր տանելու հետ կապված ռիսկերը շատ ավելի մեծ են, քան՝ COVID-19-ի դեմ պատվաստման հետ կապվածները:
Քննության կամ գնահատման փուլում գտնվող և ԵՄ-ում օգտագործման համար արդեն իսկ թույլատրված COVID-19-ի դեմ պատվաստանյութերին կարող եք ծանոթանալ ԴԵԳ-ի կայքում, իսկ ԱՀԿ-ից կարող եք իմանալ COVID-19-ի դեմ պատվաստանյութերի անվտանգության մասին վերջին տեղեկությունները:
Ինչպե՞սենԵՄ–նևԱՀԿ–նօգնումպատվաստումներին
Եվրոպական միությունն անցյալ տարի ավելի քան 1 միլիարդ եվրո է ծախսել COVID-19-ի դեմ պատվաստանյութերի և բուժման նոր մեթոդների հետազոտման ու զարգացման ուղղությամբ: Եվրոպայում է մշակվել նոր ի-ՌՆԹ տեխնոլոգիան, որը կենսական նշանակություն է ունեցել մի քանի պատվաստանյութերի արագ մշակման գործում: Pfizer-BioNTech պատվաստանյութը, մասնավորապես, լայն ֆինանսական աջակցություն է ստացել ԵՄ-ից. վերջին տասնամյակում BioNTech-ն ավելի քան 9 միլիոն եվրո է ստացել ԵՄ հետազոտությունների ֆինանսավորման շրջանակներում, իսկ 2020 թ.-ին 100 միլիոն եվրոյի վարկ է ստացել Եվրոպական ներդրումային բանկից:
Նախնական գնման պայմանագրերի միջոցով ԵՄ-ն 1.3 միլիարդ չափաբաժին պատվաստանյութ է պատվիրել BioNTech / Pfizer-ին, Moderna-ին, AstraZeneca-ին և Johnson & Johnson-ին, ինչը զգալիորեն ավելին է, քան անհրաժեշտ է իր 447 միլիոն բնակչությանը պատվաստելու համար: ԵՄ-ն մտադիր է այդ պատվաստանյութերի մի մասով կիսվել իր գործընկեր երկրների հետ` սեփական պատվաստումային պլանների արագացմանը զուգահեռ:
Եվրոպական միությունը միաժամանակ նաև COVID-19-ի դեմ պատվաստանյութերի մշակման և արտադրության արագացմանն ու արդարացի հասանելիությանն ուղղված հեղափոխական համաշխարհային համագործակցության՝ COVAX-ի խոշորագույն աջակիցներից մեկն է: ԵՄ-ի «Team Europe» նախաձեռնությունը, որը համատեղում է ԵՄ-ի, նրա անդամ պետությունների և եվրոպական ֆինանսական հաստատությունների ռեսուրսները, COVAX-ին աջակցում է ավելի քան 2.2 միլիարդ եվրոյով, որից 1 միլիարդ եվրոն՝ ԵՄ բյուջեից: Սա կարևոր ներդրում է, որը COVAX-ին օգնում է մինչև 2021 թ.-ի ավարտը 1.3 միլիարդ չափաբաժին պատվաստանյութ ապահովել 92 ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների, ներառյալ ԵՄ արևելյան գործընկերների համար:
COVAX-ը 2021 թ.-ի փետրվար-մայիս ժամանակահատվածի համար նախատեսել է արևելյան գործընկեր երկրներին պատվաստանյութերի հետևյալ հատկացումները.
COVAX նախաձեռնության շրջանակներում արդեն Հայաստան, Վրաստան, Ուկրաինա և Մոլդովա են հասել COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութերը: Ռումինիան, իր հերթին, ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի միջոցով պատվաստանյութեր է առաքել Մոլդովա:
Պատվաստանյութերի առկայությունը, սակայն, գործի լոկ կեսն է: Հավասարապես կարևոր են պատվաստումային ենթակառուցվածքները: 2021թ.-ի փետրվարից ԵՄ-ն և ԱՀԿ-ն համատեղ ջանքեր են գործադրում՝ աջակցելու արևելյան գործընկեր վեց երկրներում COVID-19-ի դեմ պատվաստանյութերի տեղաբաշխմանն ու պատվաստումներին: ԵՄ-ի և ԱՀԿ-ի այս համատեղ մասշտաբային նախաձեռնությանը հատկացվել է 40 միլիոն եվրո:
Այս ծրագրի միջոցով ԵՄ-ն և ԱՀԿ-ն օգնում են ազգային ենթակառուցվածքները պատրաստել պատվաստանյութերի արդյունավետ ստացմանը և տեղաբաշխմանը: ԵՄ-ն և ԱՀԿ-ն իրականացնում են ռիսկերի հաղորդակցություն և համայնքների ներգրավում, պատվաստանյութերի մատակարարման շղթայի կառավարմանն աջակցություն, պատվաստումների տվյալների և անվտանգության մոնիտորինգ, պատվաստումների արշավում ներգրավված առողջապահության ոլորտի կառավարիչների և բժշկական անձնակազմի ուսուցում, պատվաստումների պլանավորում, ինչպես նաև պատվաստանյութերի ու առնչվող պարագաների առաքման և դրանց հետ վարվելակերպի ուղղությամբ հիմնական նյութատեխնիկական աջակցություն:
Արդյո՞ք COVID-19-իդեմպատվաստանյութըերկարաժամկետպաշտպանությունկապահովի: Ե՞րբկավարտվիայսամենը
Քանի որ COVID-19-ի դեմ պատվաստանյութերը մշակվել և տեղաբաշխվել են միայն վերջին մեկ տարվա ընթացքում, դեռ վաղ է խոսել այն մասին, թե որքան կտևի դրանց պաշտպանունակությունը: Վաղ ուսումնասիրությունների տվյալները ցույց են տալիս, որ իմունիտետը պահպանվում է մի քանի ամիս, սակայն դրա ամբողջ տևողությունը դեռ հայտնի չէ, ուստի շարունակական մոնիտորինգի անհրաժեշտություն կա:
Եթե կորոնավիրուսի դեմ իմունիտետը երկար կյանք չունենա, ապա գուցե ամեն տարի պատվաստվելու անհրաժեշտություն առաջանա, ճիշտ այնպես, ինչպես գրիպի պատվաստանյութի դեպքում:
Ինչ վերաբերում է COVID-19 համավարակի տևողության վրա դրա դեմ պատվաստանյութերի ազդեցությանը, ապա դա կախված կլինի մի քանի գործոններից, ինչպիսիք են՝ դրանց առաքման արագությունը, պատվաստված մարդկանց քանակը և հիվանդության նոր տարբերակների հնարավոր զարգացումը:
COVID-19-ի դեմ կոլեկտիվ իմունիտետ ապահովելու համար անհրաժեշտ կլինի պատվաստել բնակչության զգալի մասին, ինչը կնվազեցնի ամբողջ բնակչության շրջանում վիրուսի տարածման ընդհանուր հավանականությունը: Կոլեկտիվ իմունիտետ ձևավորելու համար անհատական իմունիտետ ունեցող մարդկանց տոկոսը, լինի դա նախորդիվ վարակված լինելու թե պատվաստման արդյունք, տատանվում է՝ կախված հիվանդությունից (օրինակ՝ կարմրուկի դեպքում այն 95 տոկոս է, իսկ պոլիոմիելիտի դեպքում՝ մոտ 80): Բնակչության այն համամասնությունը, որը պետք է պատվաստվի COVID-19-ի դեմ կոլեկտիվ իմունիտետ ձևավորելու համար, հայտնի չէ:
Հայտնի չէ նաև, թե պատվաստումը որքանով արդյունավետ կլինի վիրուսն այլ՝ իմունիտետ չունեցող մարդկանց փոխանցելը կանխարգելելու հարցում:
Հետևաբար, քանի դեռ պատվաստումը լայնորեն մատչելի չէ, մենք պետք է շարունակենք հետևել հանրային առողջության պահպանման միջոցառումներին (սոցիալական հեռավորության պահպանում, հանրային վայրերում դիմակի կրում և ձեռքերի հիգիենայի կանոնների պահպանում), քանզի դրանք կարևոր դեր են խաղում վիրուսի տարածման շղթան կտրելու հարցում:
Իմընկերներիցուհարազատներիցշատերըկարծումեն, որայսամենըդավադրությունէ, ևկասկածովենվերաբերվումպատվաստանյութերին. ինչպե՞սկարողեմփոխելնրանցկարծիքը:
Մենք բոլորս էլ ճանաչում ենք մեկին, ով կտրականապես դեմ է պատվաստումներին: Դա կարող է լինել ձեր ընկերը, սիրելին, գործընկերը կամ հարևանը: Այս վախը հաճախ պայմանավորված է հակապատվաստումային դավադրությունների տեսությունների հանդեպ հավատով, ինչպիսիք կեղծ, բայց մշտական առասպելներն են առ այն, թե Microsoft-ը պատվաստանյութերն օգտագործում է մարդկության միկրոչիպավորման համար, կամ թե՝ պատվաստանյութերը կարող են փոփոխել մեր ԴՆԹ-ն:
Ցավոք, COVID-19-ով պայմանավորված առողջապահական ճգնաժամը կեղծ և ապակողմնորոշող տեղեկատվության տարածման լայն հնարավորություններ է ստեղծել ոչ միայն արևելյան գործընկեր երկրներում, այլև ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Եվրոպական միությունում և Միացյալ Նահանգներում:
Անկախ նրանից, թե դրանք տարածվում են կանխամտածված կերպով՝ մարդկանց բաժանելու համար, կամ անկեղծ մտահոգությունից դրդված՝ կեղծ տեղեկատվությունը և դավադրության տեսությունները շահագործում են մեր վախերն ու նպաստում պատվաստման առնչությամբ գոյություն ունեցող երկմտությանը:
Մարդիկ կարող են ապատեղեկատվության ենթարկվել լրատվամիջոցների կամ անհատական մակարդակում տարածված կարծիքների ու ասեկոսեների միջոցով: Բայց ավելի ու ավելի հաճախ հենց սոցիալական ցանցերն են սնուցում «ինֆոդեմիան»: Ուշադրություն գրավող գրառումների ազդեցությունն ուժգնացնելով՝ սոցիալական ցանցերի ալգորիթմներն իրականում խթանում են կեղծ և ապակողմնորոշող տեղեկատվության շրջանառությունը՝ թույլ տալով, որ դրանք տարածվեն ավելի արագ և ավելի հեռու, քան իրական տեղեկատվությունը:
Արևելյան գործընկերության տարածաշրջանում հիմնական ապատեղեկատվական օրակարգերից մեկը պտտվում է այն պնդման շուրջ, թե Արևմուտքում մշակված պատվաստանյութերը վտանգավոր են: Ապատեղեկատվության հակազդմանն ուղղված ԵՄ առաջատար նախաձեռնությունը՝ EUvsDisinfo արշավը, անընդհատ մշտադիտարկում և վերլուծում է ԱլԳ երկրներում պատվաստանյութերի շուրջ տարածվող ապատեղեկատվությունն ու դրա ազդեցությունը, ցրում է Ռուսաստանի և Արևմուտքի միջև պատվաստանյութային պատերազմը սնուցող օրակարգերի շուրջ առասպելները:
«EUvsDisinfo» նախաձեռնությունը վեց կետից բաղկացած ուղեցույց է կազմել պատվաստանյութերին հոռետեսորեն վերաբերող անձանց հետ զրույցների համար՝ ի օգնություն ձեզ, ինչպես նաև պատվաստումներին չվստահող ձեր ընկերոջը կամ հարազատին: Ուղեցույցը հորդորում է պահպանել հանգստություն, հասկանալ, շփվել, կապվել հուսալի աղբյուրների հետ, խրախուսել քննադատական մտածողությունը և… իմանալ, թե երբ է պետք կանգ առնել:
COVID-19-ովպայմանավորվածճգնաժամիհաղթահարմաննուղղվածի՞նչայլնախաձեռնություններկան՝բացիպատվաստումներից
Եվրոպական միությունը COVID-19 համավարակի բռնկման պահից գտնվում է այդ ուղղությամբ աջակցության առաջնագծում: Մինչ օրս ավելի քան 1 միլիարդ եվրոյի աջակցություն է հատկացվել որպես անհետաձգելի օգնություն` ազգային առողջապահական համակարգերին և ԱլԳ տարածաշրջանի սոցիալական ու տնտեսական վերականգնմանն օժանդակելու համար:
ԵՄ-ն և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «Համերաշխություն հանուն առողջության» նախաձեռնության շրջանակներում միասին աշխատում են ոչ միայն պատվաստանյութերի մատակարարման, այլև արևելյան գործընկեր վեց երկրների առողջապահական հատվածին աջակցելու ուղղությամբ՝ բժշկական սարքավորումներ և անհատական պարագաներ մատակարարելու միջոցով: Այս ծրագրի շրջանակներում տրամադրվել են ավելի քան 11 միլիոն միավոր անհատական պաշտպանիչ միջոցներ, 12,000 լաբորատոր հավաքածուներ, ավելի քան 1500 ԹԱՕ սարքեր, թթվածնի խտանյութեր ու զարկերակային օքսիմետրեր և ավելի քան 20,000 ՊՇՌ թեստեր:
ԵՄ-ն ավելի քան 11 միլիոն եվրոյի ներդրումով աջակցում է նաև հասարակության առավել խոցելի խմբերին: Արևելյան գործընկերության համերաշխության ծրագրի միջոցով քաղաքացիական հասարակության կազմակերպություններին հատկացվում են 60 հազար եվրոյի չափով դրամաշնորհներ: Այդ միջոցներն ուղղվում են տեղական դպրոցներին հեռավար ուսուցմամբ աջակցելուն, աշխատանքը կորցրած կանանց օգնելուն կամ տարեցներին ու հաշմանդամներին սննդի փաթեթներ տրամադրելուն: Երկրորդ՝ «COVID-19. Քաղաքացիական հասարակության դիմակայունություն և կայունություն» ծրագիրը նույնպես աշխատում է քաղաքացիական հասարակության ու անկախ լրատվամիջոցների հետ՝ օգնելով նրանց շարունակել պաշտպանություն և օգնություն ցուցաբերել, հատկապես՝ առավել խոցելի խմբերին, ինչպես նաև համավարակի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն տրամադրել:
ԵՄ-ն այս բացառիկ դժվար ժամանակաշրջանում օգնում է նաև բիզնեսի գոյատևմանը՝ սերտորեն համագործակցելով ԵՄ անդամ պետությունների և ամբողջ աշխարհի ֆինանսական հաստատությունների հետ, որպեսզի փոքր բիզնեսներին, ինքնազբաղվածներին և տարածաշրջանում գործող այլ սուբյեկտներին աջակցի տեղական արժույթով վարկերից հեշտությամբ օգտվելու ու դրամաշնորհային հայտ ներկայացնելու հարցերում՝ ճգնաժամի ընթացքում և դրանից հետո իրենց բիզնեսները խթանելու համար: ԵՄ-ն իր այս աջակցությունն ուղղում է «EU4Business» («ԵՄ-ն բիզնեսի համար») նախաձեռնության միջոցով: Կարող եք այցելել EU4Business-ի կայքում COVID-19-ի աջակցության համար նախատեսված հատուկ էջեր՝ տեղեկանալու Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում գործող բիզնեսների համար առկա աջակցության միջոցառումների մասին:
Եվրոպական ֆինանսական հաստատությունները, ինչպիսիք են՝ Եվրոպական ներդրումային բանկը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, հիմնական դեր են ունեցել բիզնեսին ուղղված վարկերին աջակցելու գործում: Բացի այդ, դրանք նաև միլիարդներ են ներդրել հանրային առողջապահական համակարգերին աջակցելու, տնտեսական դիմակայունության ապահովման, թվայնացման, վերականգնվող էներգետիկայի և շրջակա միջավայրի ուղղությամբ՝ ապահովելով և՛ արտակարգ աջակցություն, և՛ ավելի երկարաժամկետ ներդրումներ՝ կայուն վերականգնմանն օգնելու նպատակով:
«10 օր» նախագիծնիրականացվումէԵՄԱրևելյանհարևաններծրագրիևԼրատվականռադիոյիհետհամատեղ:
ՎրաստանումԵՄֆինանսավորմամբծրագրերիցավելիշատլուրերիևհնարավորություններիծանոթանալուհամարայցելեքԵՄԱրևելյանհարևաններծրագրիկայք։