
Նոյեմբերի կեսերին երկրի կողքով կթռչի պոտենցիալ վտանգավոր 2004 UE աստերոիդը: Այս մասին ասվում է ՆԱՍԱ-ի կայքում։
Ամերիկյան գործակալության տվյալներով՝ խոսքը 170-ից 380 մետր տրամագծով երկնային մարմնի մասին է։
Սպասվում է, որ նոյեմբերի 13-ին այն կմոտենա դեպի մոլորակ նվազագույն հեռավորությամբ։ Աստերոիդը կթռչի մոլորակից ավելի քան 4 միլիոն կմ։
Հաջորդ անգամ այն կարող է մոտենալ մոլորակին 2051 թվականին։