Նոյեմբերի 9 -ին Նինոծմինդա քաղաքում բնակիչների և վարորդների մասնակցությամբ անցկացրեցինք հարցում՝ դիզելային վառելիքի, գազի եւ բենզինի գների վերաբրյալ:
NOR ռադիոկայանը նախկինում լուսաբանել էր, որ 2021 թվականի փետրվար ամսի տվյալներով վառելանյութի գինը կազմում էր 2, 20 լարի: Իսկ լավ որակի բենզինի գինը 2, 50 լարի էր:
Տաքսու վարորդներից մեկը մեզ հետ զրույցում ասաց. «Բենզինի գները շատ-շատ է թանկացել, սովորական բենզինի գինը 2, 80 լարի է կազմում, իսկ լավ որակի բենզինը՝ 3,10 լարի: Հիմա երթեւեկում ենք միայն գազով, որը համեմատաբար ձեռնտու է»:
«Վառելանյութը օրեցօր թանկանում է: Ժողովուրդը ոչ մի աշխատանք չունի, որ կարողանա այս թանկացումներին համապատասխան վճարել», -նշեց բնակիչներից մեկը: Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.