60 տարին լրացած անձինք ովքեր թոշակառու չեն նույնպես կստանան 200 լարի

60 տարին լրացած անձինք ովքեր թոշակառու չեն նույնպես կստանան 200 լարի

60-ն անց քաղաքացիների համար 200 լարի հավելավճարի ծրագիրն արդեն ուժի մեջ է։ Հետևաբար, այս տարիքային խմբի մարդիկ, ովքեր առաջին անգամ կպատվաստվեն ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ, կկարողանան ստանալ այս գումարը։ Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է Սոցիալական ծառայությունների գործակալության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, Լևան Գոգոձեն։

Գոգոձեի խոսքով, գումարի ստանալու մեխանիզմը հետևյալն է. Տեղեկատվական տեխնոլոգիաների գործակալությունը պատվաստումների բազան կտրամադրի՝ Սոցիալական ծառայության գործակալությանը, յուրաքանչյուր ամսվա մեկին և 15-ին։ Գործակալությունը այդ օրվանից հինգ օրվա ընթացքում կկատարի 200 լարիի փոխանցումը։ Գումարը փոխանցվելու է քաղաքացիների կենսաթոշակային հաշվին։

Միևնույն ժամանակ, ըստ Գոգոձեի, քանի որ Վրաստանում տղամարդկանց կենսաթոշակային տարիքը սկսվում է 65-ից, այն քաղաքացիները, ովքեր 60-ից 65 տարեկան են և թոշակառու չեն, ընդ որում, նրանք չունեն բանկային հաշիվ, սոցիալական ծառայության գործակալությունը հաշվեհամար կբացի Լիբերթի Բանկի հետ համաձայնագրի շրջանակներում։ Հաշիվը կբացվի բազաները ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում, այսինքն՝ յուրաքանչյուր ամսվա 1-ին և 15-ին, և այդ անձինք միջոցները կստանան այս հինգ օրվա ընթացքում։ Դրա համար նրանք պետք է ID քարտով դիմեն «Liberty Bank»-ի ցանկացած մասնաճյուղ յուրաքանչյուր ամսվա 15-ից հետո, որտեղ արդեն կունենան բաց հաշիվ, որտեղից կկարողանան գումար հանել։

Ըստ Գոգոձեի, դա կլինի սոցիալական հաշիվ, ինչը նշանակում է, որ մարդկանցից գումար չի գանձվի հաշիվ բացելու, գումար հանելու կամ այլ ծառայությունների դիմաց վճարելու համար։

Օրինակ, եթե անձը պատվաստվի նոյեմբերի 9-ին, գործակալությունը նրա տվյալները կստանա նոյեմբերի 15-ին։ Նոյեմբերի 15-ից հինգ աշխատանքային օրում քաղաքացին կկարողանա գումար հանել (նույնիսկ նրանք, ովքեր արդեն կենսաթոշակային հաշիվ ունեն, գումարը մուտքագրվելու է այս հաշվեհամարին)։

Լևան Գոգոձեն պարզաբանում է նաև, որ եթե անձը պատվաստվի դեկտեմբերի վերջին օրերին, ապա հավելավճարը կստանա 2022 թվականի առաջին օրերին՝ սահմանված ժամկետում։

Հավելավճարը կտրամադրվի միայն նրանց, ովքեր ընդհանրապես չեն պատվաստվել և ներկայումս ներարկել են առաջին չափաբաժինը:

Նախօրեին Համակարգող խորհուրդը որոշում է կայացրել, ըստ որի կենսաթոշակային միանվագ հավելավճար՝ 200 լարի, կտրվի 60 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացու, ով կպատվաստվի մինչև հունվարի 1-ը։

Հավելվածը տրվում է առաջին պատվաստումից հետո։

Սոցիալական ծառայությունների գործակալության տնօրենի պաշտոնակատարի խոսքով, իրենք ակնկալում են, որ մեկ պատվաստանյութ ստացած քաղաքացիները սահմանված ժամկետում կներարկեն նաև երկրորդ դեղաչափը։