
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, Ախալցիխեում, Ռուսթավելի փողոցում, ժամը 15:30-ի սահմաններում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: 10-ամյա երեխան, ով անցել է կենտրոնական ճանապարհով, վրաերթի է ենթարկվել:
Երեխային շտապ օգնության մեքենայով տեղափոխել են Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոց: Կլինիկայի մենեջերի խոսքով, դեռահասը վնասվածքներ ունի դեմքի հատվածում:
Հայտնի չէ թե որ հոդվածով է սկսվել հետաքննությունը։ Փոխանցում է tv9news-ը։