Վրաստանում «կանաչ անձնագիր» կարելի է ստանալ արդարադատության տներում կամ սմարթֆոնի վրա հատուկ հավելված ներբեռնելով, ասել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն։
Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ Վրաստանում «կանաչ անձնագրերի» հայեցակարգը կներդրվի դեկտեմբերի 1-ից։ Դրանք քաղաքացիներին իրավունք են տալիս այցելել որոշակի օբյեկտներ՝ ռեստորաններ, թատրոններ, կինոթատրոններ, խաղատներ, ֆիթնես ակումբներ, ժամանցի կենտրոններ և այլն։ Այս պահանջը կկիրառվի միայն 18 տարեկանից բարձր անձանց համար։
«Գոյություն ունի հատուկ հավելված, որը կարելի է ներբեռնել սմարթֆոնի վրա։ Այս հավելվածը միացված է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի երկու բազաներին՝ իմունիզացիայի և Covidlab բազային, որտեղ գրանցվում են կորոնավիրուսի բոլոր լաբորատոր հաստատված դեպքերը»-ասել է Գամղրելիձեն։
Նրա խոսքով՝ հավելվածն ավտոմատ կերպով կվերցնի տեղեկություն լաբորատոր հաստատված վարակման դեպքերի, կորոնավիրուսի վերաբերյալ թեստերի (PCR թեստ արված 72 ժամում, կամ հակագենի թեստ՝ արված 24 ժամում), ինչպես նաև պատվաստումների ընթացքի մասին։
«Կանաչ անձնագրերում» նշվում են կորոնավիրուսի հետ կապված բոլոր տեղեկությունները, յուրաքանչյուր քաղաքացու համար՝ անցյալ հիվանդությունը, ՊՇՌ թեստերի արդյունքները, պատվաստումների ընթացքը։