
«Ամնեսթի ինթերնեյշնլ» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը «Twitter» միկրոբլոգում հայտարարություն է հրապարակում Վրաստանի նախկին նախագահ, դատապարտված Միխեիլ Սաակաշվիլիի վերաբերյալ։
«Նախկին նախագահ Սահակաշվիլիին (հացադուլի հինգերորդ շաբաթվա ընթացքում) ստիպողաբար տեղափոխել են բանտային հիվանդանոց. Նրան, ըստ երևույթին, սպառնացել են, ոտնահարել արժանապատվությունը, անձնական տարածքը և համապատասխան բուժօգնություն ստանալու իրավունքը։ Սա ոչ միայն ընտրովի արդարադատություն է, այլ բացահայտ քաղաքական վրեժխնդրություն»,- Twitter-ում գրել է «Ամնեսթի ինթերնեյշնլը»: