Հռոմի պապը Վրաստան և Ադրբեջան կմեկնի սեպտեմբերի վերջին

Հռոմի պապը Վրաստան և Ադրբեջան կմեկնի սեպտեմբերի վերջին

Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վատիկանը հրապարակել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից Վրաստան և Ադրբեջան այցելելու ծրագիրը: Այցը տեղի կունենա սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում:

Հռոմի պապը Թբիլիսի կժամանի սեպտեմբերի 30-ին: Այստեղ նա հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, ինչպես նաև պատրիարք Իլյա 2-րդի հետ:

Բացի այդ, Ֆրանցիսկոսը կայցելի վրացական կարևորագույն հոգևոր կենտրոններ: Հոկտեմբերի 2-ին Հռոմի պապը կմեկնի Ադրբեջան, որտեղ կմասնակցի մի շարք միջոցառումների, որից հետո կվերադառնա Վատիկան:



Opinion, pooling and voting