
2022 թվականի մայիսին Վրաստանը կսկսի Սև ծովի ծանծաղուտներում նավթի որոնման հետախուզական աշխատանքներ իրականացնել։ Հայտնել են Վրաստանի նավթի և գազի պետական գործակալությունից:
Լայնածավալ երկրաբանական հետազոտությունները կիրականացնի ավստրիական OMV Petrom ընկերությունը։ Աշխատանքի ընդհանուր արժեքը կազմում է 30 մլն ԱՄՆ դոլար։
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Վրաստանը OMV Petrom-ի հետ ստորագրել է արտադրության բաշխման պայմանագիր։ Փաստաթղթի համաձայն՝ ավստրիական ընկերությունը պատրաստել է Վրաստանում գործունեության 7-ամյա պլան։