Վրաստանը կսկսի նավթ որոնել Սև ծովում

Վրաստանը կսկսի նավթ որոնել Սև ծովում

2022 թվականի մայիսին Վրաստանը կսկսի Սև ծովի ծանծաղուտներում նավթի որոնման  հետախուզական աշխատանքներ իրականացնել։ Հայտնել են Վրաստանի նավթի և գազի պետական ​​գործակալությունից:

Լայնածավալ երկրաբանական հետազոտությունները կիրականացնի ավստրիական OMV Petrom ընկերությունը։ Աշխատանքի ընդհանուր արժեքը կազմում է 30 մլն ԱՄՆ դոլար։

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Վրաստանը OMV Petrom-ի հետ ստորագրել է արտադրության բաշխման պայմանագիր։ Փաստաթղթի համաձայն՝ ավստրիական ընկերությունը պատրաստել է Վրաստանում գործունեության 7-ամյա պլան։