
Նոյեմբերի 10-ին Նինոծմինդա քաղաքի մի հատվածում նախատեսված հոսանքազրկումը հետաձգվել է նոյեմբերի 11-ին՝ ժամը 13:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում։
Քաղաքի կենտրոնից դեպի Նորաշեն հատված բաժանորդները կմնան առանց էլեկտրականության.
Էլեկտրաէներգիայի անջատումը կապված է «Էներգո-պրո Ջորջիա»-ի կողմից իրականացվող վերանորոգման աշխատանքների հետ։
Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո էլեկտրամատակարարումը կվերսկսվի։