Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին ստորագրել է Վրաստանի Սահմանադրության նախաբանում ուղղումներ անելու նախաձեռնությունը՝ եվրաատլանտյան ինտեգրումը որպես պետության նպատակ ճշգրտելու համար:
Ուսուպաշվիլին լրագրողների հետ զրույցում հայտարարել է. «Ես որոշել եմ դիմել իմ գործընկերներին, Վրաստանի խորհրդարանի անդամներին, որպեսզի խորհրդարանի հաստատմանը ներկայացնեմ սահմանադրական ուղղումները, որոնք պահանջում են երկրի անվտանգությունը, նրա ապագան ու բարեկեցությունը:
Մասնավորապես, Սահմանադրության նախաբանում, որտեղ խոսվում է Վրաստանի ժողովրդի ձգտումների մասին, պետք է հավելել հետևյալ արտահայտությունը. «Զբաղեցնել լիարժեք տեղ ժողովրդավարական պետությունների, անվտանգության ու համագործակցության եվրաատլանտյան համակարգում»: Դա կլինի մեր հետևողական քաղաքականության արտահայտություն»:
Ուսուպաշվիլին այս հայտարարությունն արել է այն բանի ֆոնին, որ «Դեմոկրատական շարժում» կուսակցության ղեկավար Նինո Բուրջանաձեն պահանջել էր խորհրդարանում դիտարկել Վրաստանին ոչ բլոկային կարգավիճակ տալու հարցը:
www.1in.am