Կորոնավիրուսով պայմանավորված կարանտինային սահմանափակումները երկարաձգվել են մինչև 2022-ի հունիսի 20-ը։ Գործադիրը նման որոշում է ընդունել Առողջապահության նախարարության առաջարկով։
Նախարարությունն այդ անհրաժեշտությունը հիմնավորվել է համաճարակային լարված իրավիճակով։
Ըստ որոշման, մինչև հունիսի 20-ը կպահպանվի ՀՀ մուտք գործող օտարերկրյա քաղաքացիների համար առավելագույնը 72 ժամ վաղեմության ՊՇՌ թեստի բացասական արդյունքի առկայությունը։
Պաշտպանության նախարարության զորամասերում արգելվում են տեսակցությունները (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի), շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակումները և արձակուրդները (կին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) մահվան դեպքերի:
Քրեակատարողական հիմնարկներում արգելվում են տեսակցությունները (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի):panarmenian.net