Սաթխան շրջանի այն գյուղերից է, որ երբևէ ստվերում չի եղել, օրեցօր զարգացող ու բարգավաճող գյուղում կյանքը եռում է։
Սաթխայից 22- ամյա Արգամ Խաչատրյանը տիրապետում է դհոլի բոլոր ռիթմերին։ Նվագել սկսել է 14 տարեկանից: Արգամ Խաչատրյանը ունի 28 աշակերտ և միայն մեկն է Մեծ Արագյալ գյուղից, մյուս աշակերտները Սաթխայից են։
Արգամը նշում է, որ այս ասպարեզում ոչ մի դժվարություն չկա իր համար, իսկ նպատակը մեկն է՝ առաջ տանել մշակույթը։
Սաթխայի ակումբի տնօրեն Շուշանիկ Փահլեվանյանը և երեխաների ծնողները մշտապես աջակցում են Արգամին։
Մանրամասները՝ տեսանյութում