Վրաստանում ձիթապտղի բերքը 2021 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է մոտ 2,5 անգամ, հաղորդում է Վրաստանի հանրային հեռուստատեսությունը։
Ձիթապտղի ասոցիացիայի տվյալներով՝ այս պահին արդեն հավաքվել է 200 տոննա ձիթապտուղ։ Հավաքի գործընթացը կշարունակվի մինչև նոյեմբերի վերջ։
Վրացական ձիթապտուղը վաճառվում է ոչ միայն ներքին շուկայում, այլև արտահանվում է հիմնականում Մեծ Բրիտանիա և ԱՊՀ երկրներ։
«Թվերը կբարձրանան, քանի որ հավաքը դեռ չի ավարտվել։ Այն սովորաբար ավարտվում է նոյեմբերի վերջին և կարող է տևել մինչև դեկտեմբերի կեսերը: Վրացական ձիթապտղի յուղը բավականին մրցունակ է այլ առաջատար արտադրող երկրների յուղերի հետ, ուստի որակով և գնով մրցում է արտասահմանյան յուղերի հետ», – ասվում է հայտարարության մեջ:
Նոյեմբերի 24-26-ը Վրաստանում տեղի կունենա Ձիթապտղի միջազգային խորհրդի 114-րդ նստաշրջանը, Խորհրդատվական խորհրդի 57-րդ նիստը և Ձիթապտղի համաշխարհային օրը:newsgeorgia.ge