Վրաստանի կայուն զարգացումը կախված է Ռուսաստանի հետ խաղաղ հարաբերություններից. Կվիրիկաշվիլի

Վրաստանի կայուն զարգացումը կախված է Ռուսաստանի հետ խաղաղ հարաբերություններից. Կվիրիկաշվիլի

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Բաթումի բնակչության առջև ունեցած ելույթում հայտարարել է, որ Վրաստանը չի կարող կայուն կերպով զարգանալ առանց Ռուսաստանի հետ խաղաղ և նորմալ հարաբերությունների:

«Վրաստանում չի կարող ապահովվել կայունություն, եթե մենք նորմալ, խաղաղ հարաբերություններ չունենանք մեր բոլոր հարևանների, այդ թվում նաև, բնականաբար, Ռուսաստանի հետ: Դա պարտադիր է, սակայն դա ոչ մի դեպքում չպետք է տեղի ունենա Վրաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հաշվին»,- ասել է Վրաստանի վարչապետը:

www.1in.am



Opinion, pooling and voting