Վրաստանի իշխանությունները երկրի հանգստավայրային պոտենցիալի զարգացման առաջնահերթ ուղղություններից է բժշկական-առողջապահական զբոսաշրջությունը։
Զբոսաշրջության ազգային գործակալությունը ներկայացրել է նոր գրքույկ, որը ստացել է «Վրաստան – Ձեր առողջության տեղը» անվանումը։ Գրքույկում ներկայացված են երկրի բոլոր առողջապահական հանգստավայրերը։
Գրքույկը տպագրվել է երկու լեզվով՝ անգլերեն ու ռուսերեն։ Դրանում զբոսաշրջիկները կարող են տեղեկություններ գտնել առողջարանների, հյուրանոցների ու հյուրատների մասին, որոնցում կա տարբեր տիպի վերականգնողական-պրոֆիլակտիկ սպասարկում։