Երիտասարդները լքում են գյուղերը | Անգործության դառը պտուղը

Երիտասարդները լքում են գյուղերը | Անգործության դառը պտուղը

21-րդ դարում գիտության և տեխնիկայի զարգացմանը զուգահեռ թվում է թե ամեն ինչ պիտի հեշտ ու հասարակ լիներ։ Երկար տարիներ մարդիկ սնվել են այդ թվացյալ երևույթներով։ Սակայն իրականում այդպես չէ։ Մենք հաճախ ասում ենք, որ հիմիկվա երեխաներն ու երիտասարդները զարգացած են, որովհետև տիրապետում են դարի արտադրանքին՝ համակարգչին ու ծրագրերին։ Սակայն արի ու տես, որ այդ զարգացած երիտասարդները այսօր կանգնած են լուրջ խնդրի առջև։

ԱՆԳՈՐԾՈւԹՅՈւՆ

Նինոծմինդայի շրջանի երիտասարդների համար ամենալուրջ և հրատապ խնդիրը դա անգործությունն է։ NOR ռադիոկայանը այս թեմայով զրուցել է երիտասարդ ուսանողուհիներ Աննա Մարկոսյանի և Մերի Ներսեսյանի հետ։

Աննան և Մերին մեզ հետ զրույցում հայտնեցին նույն տեսակետը, որ երիտասարդների թիվ մեկ խնդիրը անգործությունն է։ Նրանք ասում են, որ աշխատանք չլինելու պատճառով քաղաքներում կրթություն ստացած երիտասարդները չեն վերադառնում գյուղեր, հետևաբար առաջանում է երկրորդ խնդիրը՝ գյուղերը մնում են առանց երիտասարդների։ Մեր զրուցակիցները նաև ասացին, որ գյուղերում միակ աշխատանքը դա ուսուցչի աշխատանքն է, սակայն դպրոցում աշխատելը հիմա նույնպես շատ բարդ է։

Երիտասարդների անգործության մասին ընդհանուր կարծիք կազմելու համար զանգահարեցինք Նինոծմինդայի երիտասարդական կենտրոնի ծրագրերի համակարգող Իրինա Ղարսլյանին, նա ասում է, որ այս խնդրին լուծում տալը շատ բարդ է, և երիտասարդները իրենք են լուծում այս խնդիրը, մեկնելով այլ երկրներ աշխատանք փնտրելու։

Մանրամասները՝ աուդիոնյութում.

Radio NOR · Նինոծմինդայի Շրջանի Երիտասարդների Թշնամին՝ Անգործութունը.MP3