
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը հրապարակել է Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի չպատվաստվածների վիճակագրությունը։
Մասնավորապես, ըստ նրանց, Վրաստանում կորոնավիրուսով վարակված քաղաքացիների 95,92%-ը եղել է չպատվաստված, հոսպիտալացվածներից 94,4%-ը պատվաստված չէր, իսկ Covid-19-ից մահացածների շրջանում 98,96%-ը չի եղել պատվաստված:
Հիշեցնենք, որ վերջին 24 ժամում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 4565 նոր դեպք, ապաքինվել է 2285 պացիենտ, մահացել է 78 մարդ։
Երկրում արձանագրվել է Covid-19 վարակի 780 391 դեպք, որից 711 105-ն ապաքինվել է, 10 894-ը մահացել է։
Միաժամանակ Վրաստանում ընդհանուր առմամբ իրականացվել է 2 041 209 պատվաստում, օրական պատվաստվում է 7 800 մարդ։