Օգոստոսի 14-ին Նինոծմինդա քաղաքում կայացավ հանդիպում «Միասնական ազգային շարժում» կուսակցության Ախալքալաքի- Նինոծմինդա շրջանների մեծամասնական թեկնածու Արսեն Կարապետյանի հետ:
Հանդիպմանը Արսեն Կարապետյանը նշեց, որ իր թեկնածուական ծրագիրը կկազմվի նախընտրական քարոզարշավի ընթացքում:
Կարապետյանի խոսքով` այդ ծրագրի մաս են կազմում կենսաթոշակները 50 լարիով բարձրացնելը, փոքր բիզնեսը հարկից ազատելը: Թեկնածուն իր խնդիրն է համարում հանդիպել բնակիչների հետ, լսել նրանց և ըստ այդմ ներկայացնել իր ծրագիրը` ելնելով բնակիչների խնդիրներից:
Մանրամասների մասին լսեք մեր նյութում.