Վրաստանի բոլոր մարզերում, այդ թվում նաև Սամցխե-Ջավախեթիում իրականացվում է “Դպրոցների ապաքաղաքականացում” խորագրով մի նշանակալից ծրագիր դեռևս չբարձրաձայնած խնդրի մասին, որը ուղիղ կապված է քաղաքական ճնշման ներքո գտնվող այն անձանց իրավունքների պաշտպանության հետ, որոնք աշխատում են հանրակրթական հաստատություններում, ինչպես նախադպրոցական այնպես էլ դպրոցական։
Ծրագիրը կոչվում է “Դպրոցների ապաքաղաքականացում”, որը իրականացնում Է Կրթության կոալիցիան և “Բաց տարածք Կովկաս”, “Բաց հասարակություն հիմնադրամի” ֆինանսական աջակցությամբ․ Ծրագրի նպատակն է կրթության համակարգի ապաքաղաքականացման համար մարզային խմբերի ձևավորում, որը կխրախուսի կրթության ոլորտում աշխատող անձանց իրավունքների վերաբերյալ տեղեկատվության բարձրացմանը, նշված անձանց քաղաքական ճնշումից պաշտպանելու և մարդկային ռեսուրսնեի անարդարարացիորեն օգտագործումից։
Սամցխե-Ջավախեթիում մարզային խմբի կորդինատորն է Մարիամ Գինոսյանը Մեր ծրագրում արդեն ձևավորված խմբերի նպատակն է, որպեսզի բացահայտենք նախընտրական և հետընտրական շրջանում ուսուցիչների, տնօրենների, դպրոցների տեղ․ աշխատողների ընտրական ազատության նկատմամբ կատարված ցանկացած փաստ, որը ուղղված է նրանց ազատ ընտրելու իրավունքից, բացահայտենք նմանատիպ փաստերը, որոնք կատարվել են ճնշման, սպառնալիքի, վախեցնելու ճանապարհով։ Մարզային խմբերի նպատակն է նաև սոցիալական ցանցերի օգտագործմամբ ուսումնական հաստատություններում աշխատող անձանց իրավունքների մասին տեղեկության տարածում, տեղեկատվական մակարդակի բարձրացում Սամցխե-Ջավախեթիում։
Սամցխե-Ջավախեթիում ակտիվ երիտասարդներից կազմվել է խումբ է, որի նպատակը ծրագրի նպատակների իրականացնումն է, սակայն ցանկացողների ինչպես անհատների, այնպես էլ ոչ կառավարական մարմինների ընդունումը ողջունելի է ցանկացած ժամանակ, քանի որ ծրագիրը ունի երկարտև նպատակներ։ Սիրելի ուոսուցիչներ ձեր իրավունքները պաշտպանված են օրինապես ու ցանկացած փաստի մասին կարող եք տեղեկացնել մեզ։ Ձեր իրավունքների պաշտպանության համար դիմե՛ք մեզ efacoalition@efageorgia.ge